Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանից մոտ մեկ ու կես տասնամյակ առաջ նույն Մնացական Մարտիրոսյանը քննել է Մարտի 1-ի գործը, բայց՝ միանգամայն այլ տրամաբանության մեղադրանքով ու այլ մեղադրյալների նկատմամբ. Արման Գալոյան

Մարտ 11,2026 14:32 Share

ՀԱԿ վարչության անդամ Արման Գալոյանի ֆեյսբուքյան գրառումը

Գարնանային ջերմ արևի տակ ինձ համար զբոսնում էի, ու հանկարծ մի մարդ մոտեցավ, թե՝ իմացե՞լ եք վերջին ցնցող նորությունը։

Մինչ կշտապեի հետաքրքրվել, թե ի՞նչ է պատահել, անծանոթս ավելացրեց. «Չէ, չեմ ասի, որքան էլ ստիպեք։ Չեմ ասի։ Դուք գնացեք ու ինքներդ իմացեք, թե ո՞վ էր Պանիկովսկին մինչեւ… չէ, այդ չէ, իմացեք, թե ո՞վ է քննելու մարտի 1-ի դեպքերով նախկին բարձրաստիճան ոստիկանների գործը»։ Ասաց, ու արագ հեռացավ։

Եւ այլ բան չէր մնում, քան միանգամից մտնել համացանց։ Եւ օ՜, զարմանք…. Պարզվեց…

Այն, ինչ պարզվեց պարզապես սյուրռեալզիմի ժանրից էր։

Ճակատագրի հեգնանք…
Պարզվեց հայկական արդարադատության ողջ պերճանքն ու թշվառությունը…

Եւ ուրեմն, 2008թ. մարտի 1-ին «Ազատության» հրապարակի ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների գործը քննելու է ոչ այլ ոք, քան Երևանի քրեական դատարանի նախագահ, հայտնի դատավոր, արդարադատության ռահվիրա Մնացական Մարտիրոսյանը՝ նույն ինքը Մացոն։

Ի՞նչ տարօրինակ բան կա, կհարցնեք դուք.. մանավանդ, որ հիմա շատերն են մոռանում հեղափոխության հերոսներին…ՆԷՊ-ի շմոլք… չկա նախկին էնտուզիազմը….

Եւ ուրեմն, ի՞նչ տարօրինակ բան։
Առանձնապես ոչ մի։

Պարզապես, սրանից մոտ մեկ ու կես տասնամյակ առաջ նույն Մնացական Մարտիրոսյանը քննել է Մարտի 1-ի գործը, բայց՝ միանգամայն այլ տրամաբանության մեղադրանքով ու այլ մեղադրյալների նկատմամբ։
Նա քննել է 7-ի գործը, նա քննել է Նիկոլ Փաշինյանի գործը։ Ընդ որում, բոլոր գործերը եղել են շինծու՝ քաղաքական պատվեր ընդդիմության ներկայացուցիչների դեմ, ամբողջությամբ կառուցված կեղծ ցուցմունքների վրա։
Ու Մնացական Մարտիրոսյանն այդ գործով մեղադրյալներին դատապարտել է տարբեր տարիների ազատազրկման։
Բայց սա դեռ ամբողջը չէ. «Մարտի 1-ի» գործերով Մնացական Մարտիրոսյանի բոլոր դատավճիռները հետագայում բեկանվել են ՄԻԵԴ-ում, հռչակվել է հանիրավի դատապարտված անձանց անմեղությունը։ Ավելին, պետությունն էլ ստիպված է եղել այդ անձանց տասնյակ հազարավոր եվրոյի փոխհատուցում տրամադրել։

Եւ ահա հիմա, մեկ ու կես տասնամյակ անց նույն այս Մնացական Մարտիրոսյանը քննելու է մարտի 1-ի գործը միանգամայն հակառակ տրամաբանությամբ։ Քննելու և դատելու է հայտնի ոստիկաններ Ռոբերտ Մելքոնյանին, Վալերիյ Օսիպյանին ու Կարեն Մովսիսյանին, նաեւ՝ որոնց ցուցմունքների հիման վրա էր կայացրել իր նախկին՝ ՄԻԵԴ-ի կողմից ապօրինի ճանաչված դատավճիռները։

Ասեք, որ իսկական սյուրռեալիզմի ժանրից է սա… Լավ ֆիլմի սցենար։

Հ.Գ. Բայց այս նախկին բարձրաստիճան ոստիկանները կարող են հանգիստ լինել՝ իրենք չեն հայտնվի ճաղերի հետեւում, այս գործով վաղեմության բոլոր ժամկետներն անցել են, պարզապես՝ հիմա այս շոուն պետք է՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ նոր քաղաքական շոուների համար։

Հ.Հ.Գ. Այս տրամաբանությամբ, պետք է Մնացական Մարտիրոսյանի քննությանը հանձնել նաեւ մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի ու նրա հետ դատվող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործն էլ։ ՉԷ՞ որ այսպես ավելի տրամաբանական է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031