«Եթե կան ընդդիմադիր ուժեր, որոնք ցանկանում են ընտրություններով հաղթել Նիկոլ Փաշինյանին, պետք է հասկանան՝ ընտրությունների արդյունքները բավարար չեն լինելու։ Բռնապետը ընտրությունները կեղծում է հընթացս։ Եթե կա ընդդիմադիր ուժ եւ չի ասում, որ Նիկոլը բռնապետ է, ես ուզում եմ լսել»,-Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստրասբուրգում «ճոռոմաբանելու է» ժողովրդավարության եւ դրան ածանցյալ բաների մասին՝ իր հորինած Հայաստանը երկրից դուրս փորձելով ներկայացնել, որպես ժողովրդավարության կղզյակ, բայց փաստն այն է, որ հեղինակավոր «Էկոնոմիստ» վերլուծական կենտրոնի ամենամյա զեկույցներում ՀՀ իշխանության մասին ասվում է՝ հիբրիդային ռեժիմ։
«Իմպիչմենթը մեխանիզմ է, որն առնվազն թույլ է տալիս ապահովել փողոցային ճնշում։ Դա գործիք է, որը թույլ է տալիս մոբիլիզացնել մարդկային ռեսուրս, որը պետք է գալու նաեւ ընտրությունների պարագայում»,- ասաց Արմեն Աշոտյանը։ Ոչ ոք չի արձագանքել ՀՀԿ-ի՝ փողոցային պայքար սկսելու կոչին․ «Բայց մենք չենք հիասթափվել, չենք հուսահատվում»։
Արմեն Աշոտյանը նկատում է՝ կան քաղաքական ուժեր, որոնք ՀՀԿ-ի հասցեին խայթոցներն են շարունակում ու զգուշացնում՝ եթե ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, այդ ուժերը էլ ավելի վատ իրավիճակում են հայտնվելու, քանի որ Նիկոլի դեմ պայքարելու համատեղ ռեսուրսի մի մասը ծախսվում է միմյանց դեմ պայքարի վրա։ Իսկ եթե ՀՀԿ-ն չմասնակցի ընտրություններին, այդ «մաշված, քոքահան եղած վարկանիշով ուժերին» ավելի խիստ է հետեւելու․ «Մեր ընտրողը մեր ընտրողն է, այսքանից հետո ՀՀԿ-ի սիրող, ՀՀԿ սատարող մարդուն չես կարող ոչ մի բանով խաբել»։
Ամեն դեպքում, ՀՀԿ համագումարը, ըստ Արմեն Աշոտյանի, շատ հարցերի պատասխաններ կտա․ «Ձեր կպնելը մեզ՝ ձեռ չի տալիս, ոչ ձեզ, ոչ մեզ, որովհետեւ մեր պատասխանները ձեզ ավելի են մաշեցնում։ Դուք խանգարում ենք մեր եւ հուսով եմ նաեւ ձեր հիմնական գործին՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































