Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում իրադարձությունների ֆոնին ՀՀ-ն մարդասիրական կարևոր միջանցք է դարձել․ Եվրախորհրդարանի նախագահ

Մարտ 11,2026 15:56 Share

«Երբ Եվրոպան նայում է ՀՀ-ին, տեսնում է ընկեր, բարեկամ, հույս ունենք, որ դուք էլ տեսնում եք գործընկերոջ և դաշնակցի, երբ նայում եք դեպի Եվրոպա»,-Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Խոսելով ՀՀ դերակատարության մասին՝ նա ասաց․ «Իրանում կատարվող իրադարձությունների ֆոնին ՀՀ-ն մարդասիրական կարևոր միջանցք է դարձել։ Շնորհակալ եմ, որ ՀՀ-ն օգնել է ԵՄ քաղաքացիների տարհանմանը»։

Հարցին՝ ԵՄ-ն նախատեսո՞ւմ է որևէ հնարավորություն ընդլայնելու ՀՀ-ում իր ներկայությունը, որ խորացնի հարաբերությունները բոլոր քաղաքական կուսակցությունների հետ և աջակցի ներառական երկխոսությանը բոլոր կուսակցությունների հետ, Եվրոպական խորհրդարանի նախագահը պատասխանեց․ «Ուժեղ հանձնառություն կա խորացնելու կապերը ԵՄ-ի հետ։ Մենք ողջունում ենք ՀՀ հանձնառու հաստատակամությունը։ ՀՀ-ի հետ մեր հարաբերություններն էապես բարելավվել են։ Շարունակելու ենք խորացնել մեր հարաբերություները, ահա, թե ինչու էինք ուզում ՀՀ վարչապետին հրավիրել այստեղ։ Սա մեր մանդատի շրջանակներում ընդամենը առաջ քայլն է։ Նախատեսվում է նաև ԵՄ- ՀՀ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսին Երևանում։ Որոշում ենք կայացրել Մոլդովայում գրասենյակ բացել, որը կընդգրկի նաև ՀՀ-ն, ամբողջ տարածաշրջանը»։

Նշենք՝ այս պահին Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Եվրոպական խորհրդարանում։

Ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031