Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքը

Մարտ 11,2026 16:10 Share

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում կազմակերպված իֆթարի (Ռամազան/ ռամադան տոնի ընթացքում ծոմից դուրս գալու երեկոյան ընթրիք) արարողության շրջանակներում հանդիպել է կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։ Իֆթարին մասնակցել են 21 փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Կ. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Միջոցառման ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիայի տարածքը քաղաքակրթությունների հանդիպման վայր է, որտեղ տարբեր հավատքներ միաձուլվել են, և որտեղ նույն փողոցում գտնվող մզկիթները, եկեղեցիներն ու սինագոգները ներդաշնակորեն համադրվում են միմյանց։

«Մեծ գոհունակությամբ ենք նշում, որ տարբեր հավատքներ դավանող մեր քաղաքացիներն ակտիվորեն ներգրավված են ակադեմիական ոլորտում, բիզնեսում և քաղաքականությունում։ Վերջերս ծագումով հայ մեր քաղաքացիներից մեկի նշանակումը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում և մեր հայ պատգամավորների երկարամյա ծառայությունը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում դրա լավագույն օրինակներից են։ Հուսով եմ՝ առաջիկա շրջանում ևս միասին՝ համագործակցության և համախոհության մթնոլորտում, կշարունակենք ավելի բարելավել այս միջավայրը»,- հայտնել է Էրդողանը։

Նշենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հայը քայմաքամ է դարձել 2021-ին: Նա պոլահայ փաստաբան Բերք Աջարն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031