Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել

Մարտ 11,2026 16:48 Share

Ermenihaber. Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել Մերձավոր Արևելքի կինոակադեմիայի ասոցիացիայի երբեմնի փոխնախագահ և կինոգործիչ Ռոջհիլաթ Աքսոյի դեմ Դիարբեքիրում «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմի ցուցադրության պատճառով։ Ֆիլմը ցուցադրվել է 2025-ի դեկտեմբերի 17-ին։

Հիշեցնենք՝ ֆիլմը ներկայացնում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի պատմությունը: Երբ սկսվել է կոտորածը, Ավրորան 14 տարեկան էր և ապրում էր Օսմանյան կայսրության մի փոքրիկ քաղաքում։ Իր կամքի և վճռականության շնորհիվ 1917-ին աղջիկը փրկություն է գտնում ԱՄՆ-ում։

Կինոգործիչի դեմ հարուցվել է դատական ​​​​հայց՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Նշվել է, որ Աքսոյը պետք է պատժվի «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և պետության դատական ​​​​մարմիններին հրապարակայնորեն վիրավորելու» համար։ Նրա անունը հայտնվել է ֆիլմի Դիարբեքիրում ցուցադրության դիմումի (ցուցադրման միջնորդագրի) մեջ։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հայցը նրա դեմ է, քանի որ նա է դիմում ներկայացրել ֆիլմի ցուցադրության համար։

1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը պատկերող ֆիլմի երկխոսությունները ներկայացվել են որպես մեղադրանքների ապացույց: Կինոգործիչն իր դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ նշել է, որ ֆիլմը մտնում է խոսքի ազատության շրջանակի մեջ և ինքը չի ընդունում այդ մեղադրանքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031