Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.16-րդ հոդվածում սահմանված «բարեգործություն» եզրույթի գործածումը հստակ է և չի հանգեցնում որևէ տարաբնույթ ընկալման

Մարտ 11,2026 19:50 Share

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի նիստում անդրադարձել է ԿԸՀ հասցեագրված մի շարք դիմումներով արծարծված՝ ընտրական գործընթացների ժամանակահատվածում բարեգործական գործունեության սահմանափակումների վերաբերյալ հարցին, որը կարգավորվում է Ընտրական օրենսգրքի՝ սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ և 6․1-ին մասերով, որոնց համաձայն՝

«6․ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1-րդ մասի իրավադրույթների վերլուծությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտել է, որ ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում բարեգործություն իրականացնելու սահմանափակումը վերաբերվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ ասոցացվող անվանումներով այն կազմակերպություններին, որոնց՝

1) ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ, այն է՝ ղեկավարվում են կուսակցության կողմից,

2) հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների գրանցումն իրականացնելուց հետո գնահատականի կարող է արժանանալ կազմակերպությունների այն գործունեությունը, որն իրականացվել է ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումն ընկած ողջ ժամանակահատվածում, միայն այն դեպքում, եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների, թեկնածուների անունների հետ ասոցացվող ճանաչված անվանմամբ կազմակերպության ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ, կամ որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու:

Պաշտոնական պարզաբանմամբ նշվել է նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.16-րդ հոդվածում սահմանված «բարեգործություն» եզրույթի գործածումը հստակ է և չի հանգեցնում որևէ տարաբնույթ ընկալման, իրավակիրառ գնահատումը կարող է տրվել համապատասխան մարմինների կողմից իրականացվող վարչարարության արդյունքում և դրանք լինելու են այդ մարմինների գնահատողականության արդյունք, պայմանավորված կոնկրետ փաստական հանգամանքներով:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031