Այս տարի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Սիմոնը ներկայանալու է «Paloma Rumba» երգով:
«Paloma Rumba»-ն էներգիայով լի և աշխուժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը:
Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և Եվրատեսիլի բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով:
Իսկ մինչև այդ վայելենք երգի տեսահոլովակի պրեմիերան:


















































