Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպել ենք «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարան» նախաձեռնության հիմնադիր և համակարգող Ֆիլիպ Քալֆայանի, Գործադիր խորհրդի ներկայացուցիչների հետ. Սեյրան Օհանյան

Մարտ 11,2026 23:03 Share

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնում է.

«Այսօր Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա
Գրիգորյանի և Արթուր Խաչատրյանի հետ հանդիպել ենք «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարան» (International Observatory for Democracy in Armenia – IODA) նախաձեռնության հիմնադիր և համակարգող Ֆիլիպ Քալֆայանի, Գործադիր խորհրդի ներկայացուցիչներ Քեննեթ Թոմաս Ռոթի, Սառա Լի Սալլի Ուիթսոնի, Մարկ Էնդրյու Ջոնսի հետ։

Պատվիրակությունը հանդիպումներ է անցկացնում պետական և անկախ մարմինների, քաղաքական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ոլորտային փորձագետների լայն շրջանակի հետ։

Մեզ հետ հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի առաջիկա խորհրդարանական
ընտրություններին և հետընտրական ժամանակահատվածին վերաբերող հարցեր։

Պատասխանելով հյուրերի հարցերին նաև նախընտրական գործընթացների վերաբերյալ՝
օբյեկտիվորեն ներկայացրել ենք իրավիճակը՝ փաստելով, որ Հայաստանում իշխող ուժը, կոպտորեն խախտելով իրավական, բարոյական նորմերը, պետության բոլոր լծակները, ուժային կառույցները ծառայեցնում է սեփական վերարտադրության համար՝ միևնույն ժամանակ իրականացնելով բռնաճնշումներ, անհիմն ձերբակալություններ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունը և նրան ընդդիմադիր բոլոր ուժերը գտնվում են պայքարի անհավասար պայմաններում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031