Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Կատվալյանը երկրորդ ռաունդում ջախջախեց մրցակցին

Մարտ 12,2026 00:15 Share

Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթացող բռնցքամարտի Futures Cup մրցաշարում Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 65 կգ քաշային Սուրեն Կատվալյանը մեկնարկային մենամարտում պարզապես ջախջախեց Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Ռայան Ալթայարին։

Առաջին ռաունդից հետո մրցավարները միաձայն գրանցեցին մեր բռնցքամարտիկի առավելությունը։ Սակայն ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի սանը երկրորդ ռաունդում մրցակցից քարը քարի վրա ոչինչ չթողեց։ Միայն չորս անգամ ռեֆերին Ալթայարին նոկդաուն գրանցեց։ Իսկ եթե դրան էլ ավելացնենք, որ արաբ բռնցքամարտիկից մեկ միավոր էլ հանվեց մշտապես գլխով վտանգավոր առաջ գնալու համար, ընդհանուր պատկերը միանգամայն պարզ է դառնում։

Հայ բռնցքամարտիկի փաստացի առավելության պատճառով և մրցակցի առողջությանը վնաս չհասցնելու համար այս մենամարտը հենց երկրորդ ռաունդում էլ դադարեցվեց։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031