Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. «Եթե այն հասարակությունն է, որ միայն փողի ուժով պետք է ձեւավորի, թքել եմ քո հասարակության վրա». «Հրապարակ»

Մարտ 12,2026 10:11 Share

ՔՊ-ից մեկուկես տարի առաջ հեռացած Հովիկ Աղազարյանի հիմնադրած ՄԱՍ կուսակցությունը նույնպես հայտարարել է ընտրություններին միայնակ մասնակցելու մասին, թեպետ ակնհայտ է, որ նրա եւ Հակոբ Ասլանյանի կուսակցությունը դժվար թե 40-50 հազար ձայն հավաքի եւ հաղթահարի անցողիկ 4 տոկոսի շեմը։ Զրուցել ենք Աղազարյանի հետ։

– Ո՞ր ուժերի հետ եք բանակցում։

– Գագիկ Ծառուկյանը թողնենք մի կողմ, «Միասնության թեւերը»՝ մի կողմ, «Հայաստան» դաշինքն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս թողնենք մի կողմ, «Մեր ձեւով»-ը՝ նույնպես, մնացած բոլոր ուժերի հետ բանակցում ենք։

– Էլ ո՞վ մնաց տակը։

– Մնաց «Լուսավոր Հայաստան», Դոգ, «Արդար խոսք»… լիքը ուժեր կան։ Հիմա պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը չի ուզենա մեզ վերցնել, նույնիսկ եթե սուրհանդակ ուղարկեմ Ծառուկյանի մոտ, ի՞նչ իմաստ ունի: Ասենք՝ Գագիկ Ծառուկյանի, «Միասնության թեւերի» հետ կարող էինք համագործակցել, եթե ուզենային, բայց իրենք հարմար չեն գտնի երեւի, հակառակ դեպքում՝ մի ձեւով հասկացնել կտային, մենք հո կամիկաձե չե՞նք։

– Եթե ձեր բանակցություններն ապարդյուն անցնեն, այդուհանդերձ, միայնակ մասնակցելո՞ւ եք, եւ` գրողի՞ն, թե ձայն չեք փոշիացնի։

– Չէ, մենք միայնակ ենք գնալու եւ իշխանություն ենք վերցնելու, եթե քո հասարակությունն այն հասարակությունն է, որ մենակ վարչական ռեսուրսի վրա պիտի իշխանություն ձեւավորի, եթե այն հասարակությունն է, որ միայն փողի ուժով պետք է ձեւավորի, թքել եմ քո հասարակության վրա։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031