Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր իշխանության օրոք է, որ 200-ից ավել դպրոց եւ մանկապարտեզ տվել եք թուրքերին»․ լեզվակռիվ Երեւանի ավագանու նիստում

Մարտ 12,2026 12:16 Share

Երեւանի ավագանու 6-րդ նստաշրջանի երկրորդ նիստում այսօր քննարկվում է Երեւան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Փոփոխություններով նախատեսվում է դոտացիաների նվազեցում սուբվենցիաների ավելացում, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների եւ որոշ այլ հիմնարկների աշխատողների աշխատավարձեր ավելացում։

«Ինչո՞ւ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը չբարձրացվեցին օրինակ հունվարի 1-ից, ինչո՞ւ չբարձրացվեց 30-40 տոկոսով, եթե դրա հնարավորությունը կար: Իմ կարծիքով՝ սա ձեզ թելադրված որոշում է, որովհետեւ առաջիկայում ընտրություններ են ու էդ մարդկանց սիրաշահելու համար դուք շատ սիմվոլիկ ամսում բարձրացրիք նրանց աշխատավարձերը»,- ասաց Արմենակ Դանիելյանը:

City Council session took place at the Municipality of Yerevan

Տիգրան Ավինյանը հեգնեց՝ ասելով՝ այո, որոշումը թելադրված է, այն իրեն թելադրել են մանկապարտեզների աշխատակիցները:

Ընդդիմադիրները մեղադրեցին քաղաքային իշխանությանը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, նախընտրական շրջանում աշխատավարձերի բարձրացումով՝ կառավարության օրինակով, ինչպես եղավ կենսաթոշակների հրատապ բարձրացման մասով, երեւանցիներին ընտրակաշառք բաժանելու մեջ։ Ընդդիմադիրները հիշեցրեցին, որ այս տարիների ընթացքում իրենց բազմաթիվ դիմումները՝ այդ հիմնարկությունների աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու մասին, անընդհատ մերժվել են։

Արձագանքելով ընդդիմության մեղադրանքներին՝ Տիգրան Ավինյանն արդարացավ․ «2024 թվականին մանկապարտեզներում աշխատավարձերը բարձրացրել են 15-31 տոկոսով. այդ տարի նախընտրակա՞ն էր։ Ոնց որ՝ չէ»։

Նա հիշեցրեց՝ գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը 2025-ին բարձրացրել են 15 տոկոսով, երաժշտական ու արվեստի դպրոցների, մշակութային ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերն էլ 30 տոկոսով, թանգարանների ու թատրոնների աշխատակիցների աշխատավարձերը նույնպես բարձրացվել են. «Ինչո՞ւ ենք հիմա անում, որովհետեւ կառավարությունը շատ կարեւոր որոշում է կայացրել առողջապահական ապահովագրության վերաբերյալ, ու նոր ծրագիր է անում։ Աշխատավարձերի բարձրացումը մեզ թույլ է տալիս մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 200.000 դրամի շեմն անցկացնել ու նրանց եւս ներառել առողջապահական ապահովագրության շրջանակում»։

Տիգրան Ավինյանը նաեւ հավելեց, որ Երեւանի քաղաքապետարանը սեփական եկամուտները եռապատկել է․ «Դրա հաշվին ենք մենք այս աշխատավարձերը կարողանում բարձրացնել»։

Տիգրան Ավինյանը նաեւ հեգնեց՝ ասելով, որ որքան մանկապարտեզ 2000-ականներին վաճառվել էր, իրենց իշխանությունը կառուցել եւ հիմնանորոգել է։

«Ձեր իշխանության օրոք է, որ 200-ից ավելի դպրոց եւ մանկապարտեզ տվել եք թուրքերին»,- Երեւանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանին հակադարձեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031