🌦️🌨️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
մարտի 12-17-ը
🟦 Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 14-ին գիշերը և առավոտյան, 15-16- ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում են տեղումներ, մարտի 14-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ին անձրևի տեսքով։
🟦 Հանրապետության տարածքում մարտի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդացեք նաև
Մարտի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ին առանձին շրջաններում, 15-16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Քամին՝ հյուսիսարևելյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































