Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Եթե քվեարկում ես իշխանության օգտին, ապա Ալիևին ասում ես շնորհակալություն։ Սրա մասին են հունիսի 7-ի ընտրությունները. Վահե Հովհաննիսյան

Մարտ 12,2026 12:42 Share

Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի

Նիկոլի երեկվա ելույթից հետո նախընտրական Հայաստանում կատարվում է լուրջ փոփոխություն։ Մեծ հաշվով, Հայաստանում ձևավորվում է երկու խոշոր գաղափարական ընտրազանգված.

ա. Նրանք, ովքեր պատրաստ են Փաշինյանի օրինակով շնորհակալություն հայտնել Ալիևին

բ. Նրանք, ովքեր դա չեն անում։

Սրա մասին են հունիսի 7-ի ընտրությունները։ Ընդդիմության պարզագույն (կարևորագույն) խնդիրն է՝ բնական ճանապարհով ձևավորվող այս ընտրությունը չլղոզել և չբարդացնել։

Չպետք է ընտրողին թողնել մանևրելու, թաքնվելու կեղծ հնարավորություններ։ Պարզ հարցադրումով ամեն քաղաքացու, յուրաքանչյուր ընտրողի պետք է ստիպել պատասխանել հենց այս հարցին։ Օգնենք մեր հասարակությանը՝ ընտրություն կատարել։ Պարզ հարցերն ամենաազդեցիկն են։ Հերթական ԱԺ ընտրություններն այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ։

Այս պարզ հարցադրմամբ արագ կպարզեցնենք նախընտրական մթնոլորտը։ Դրանից հետո ծրագրային քննարկումները, վեճերը, առաջարկները կունենան շատ ավելի մեծ արդյունավետություն։

Եթե դու քվեարկում ես գործող իշխանության օգտին, ապա դու Ալիևին ասում ես շնորհակալություն։

Եթե դու չես ասում շնորհակալություն, ապա քվեարկիր շնորհակալություն չասող ուժերից որևէ մեկի օգտին՝ ըստ ծրագրային նախապատվությունների։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031