«Մենք այսօր պետք է սկզբունքային կերպով պաշտպանենք այն Հայաստանը, որը ձեւավորել ենք, որովհետեւ մեր ձեւավորած Հայաստանը լավ Հայաստան է, մեր ձեւավորած Հայաստանը հեռանկար ունեցող Հայաստան է, մեր ձեւավորած Հայաստանն անվտանգ Հայաստան է, ապահով Հայաստան է»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց․ «Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, որովհետեւ մենք հասել ենք պատմական նվաճման, մենք հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների՝ հաղթահարել ենք առնվազն 1500 տարի մեզ հետ տեղի ունեցող անընդհատ կրկնվող պատմական ցիկլերը։ Մենք հաղթահարել ենք ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները, երբ մեզ կաղապարը տվել են, ասել են՝ դուք սենց պետք է սիրեք հայրենիքը, ձեր տան պատերին պետք է այսինչ նկարը կախած ըլնի, պետք է երգեք այսինչ երգերը, արտասանեք այսինչ բանաստեղծությունը։ Հիմա մենք առերսվում ենք մեր պատմության, իրականության եւ մեր անելիքների հետ։ Այդ նպատակն իրագործված է՝ մենք ենք տերը մեր երկրի։ Եվ հիմա պետք է ձեւավորենք այնպիսի պետական համակարգ, որը հարատեւ կապահովի ՀՀ քաղաքացիների՝ սեփական երկրի տերը լինելու փաստը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Էսօր Հայաստանի Հանրապետությունը չի գոյատեւում, էսօր Հայաստանի Հանրապետությունը կա, զարգանում է, աշխատում է, ձեւավորում է օրակարգեր, լուծում է այդ օրակարգերը։ Էսօր ՀՀ միջազգային հեղինակությունը շարունակաբար աճում է, տարածաշրջանային հեղինակությունն աճում է։ Էսօր ՀՀ-ն ի վիճակի է ինքը զբաղվել իր միջավայրում իր համար հարմարավետություն ստեղծելով։ Եվ մենք պետք է շարունակենք այս ճանապարհը, այս բոլոր խնդիրները լուծելու համար մեզ պետք է արդյունավետ պետական կառավարման համակարգ»,- հավելեց Փաշինյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































