Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը մեկ անգամ ևս շեշտել է Ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը

Մարտ 12,2026 13:34 Share

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Նախարարը հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերության և Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների հետ շրջել է տարածքում, հետաքրքրվել կատարվող աշխատանքների ընթացքով:

ԿԳՄՍ նախարարը մեկ անգամ ևս շեշտել է աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այս հարցը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031