Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Բողբոջած, կենդանի ծառերը հատվում են այն պահին, երբ Երևանը խեղդվում է փոշուց, արտանետումներից. Մեսրոպ Առաքելյան

Մարտ 12,2026 15:25 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի քաղաքապետարանը համառորեն շարունակում է մայրաքաղաքում ծառահատումների գործընթացը՝ այն ներկայացնելով որպես «բարեկարգում»։ Սակայն այդ «բարեկարգումը» ավելի ու ավելի է նմանվում քաղաքն իր բնական պաշտպանությունից զրկելու քաղաքականության։

Բողբոջած, կենդանի ծառերը հատվում են այն պահին, երբ Երևանը խեղդվում է փոշուց, արտանետումներից և շուտով՝ նաև ծանրացող շոգից։ Նորմալ քաղաքներում այս պայմաններում պայքարում են յուրաքանչյուր ծառի համար․ Երևանում՝ տասնյակ տարիներով աճած ծառերը պարզապես սղոցվում են։

Մի քանի րոպեում ոչնչացվում է այն, ինչ աճել է տասնամյակներ։ Ակնհայտ է, որ ցուցադրական տնկիները չեն կարող փոխարինել տարիների ընթացքում ձևավորված մեծ ծառերին, որոնց սաղարթն ապահովում էր ստվեր, մաքրում օդը և պահպանում քաղաքի բնական հավասարակշռությունը։

Սա այլևս քաղաքային տնտեսության խնդիր չէ, այլ ավելի շուտ ընտրություն է՝ քաղաքի առողջ միջավայրի հաշվին առաջնահերթություն տալ բետոնին և կարճաժամկետ «բարեկարգման» ցուցադրական նախագծերին։

Քաղաքային իշխանության անպատասխանատու ցուցադրականությունը շուտով պատասխանատվության կենթարկվի, բայց այսօր դրա ծանր գինը վճարում են բոլոր երևանաբնակները՝ շնչելով փոշին ու ամեն օր կորցնելով շրջապատի կանաչը։

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031