Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Այսօր հատկապես գերտերությունների եռյակից է կապված տարածաշրջանային պատերազմի հետագա ընթացքը. Արտակ Զաքարյան

Մարտ 12,2026 14:42 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուշագրավ էր ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի գրառումը՝ Ֆլորիդայում երեկ տեղի ունեցած ռուս-ամերիկյան պատվիրակությունների հանդիպման մասին: Նախ, որ այն տեղի է ունեցել ԱՄՆ-ում, և երկրորդ՝ հենց ձևակերպումն արդեն տարողունակ ու ինտրիգային է. «…քննարկել են տարբեր թեմաներ»:

Դժվար թե, ՌԴ պատվիրակությունն ԱՄՆ գնար առանց քննարկվող հարցերի շուրջ նախնական համաձայնությունների:

Ուշագրավ է նաև ամերիկյան պատվիրակությունը, որը նման է հրեա պատասխանատուների եռյակի՝ Ուիթքոֆ, Քուշներ և Սպիտակ տան ավագ խորհրդական Գրյունբաում: Ենթադրելի է, որ նրանք գիտեն ոչ միայն բանակցել, այլ նաև վերահսկողության տակ պահել համաշխարհային զարգացումներն ու ընթացիկ իրավիճակը:

Մինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը:

Հարկ է նշել, որ ռուս-ամերիկյան «տարբեր հարցերի շուրջ» երեկվա բանակցությունները կողմերի համար կարևոր են նաև մարտի 31-ից ապրիլի 2-ը նախագահ Թրամփի Չինաստան այցելությունից առաջ:

Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի ֆոնի վրա չին-ամերիկյան «առևտրային զինադադարի» հարցն այլևս ամենագլխավորը չէ: Այսօր հատկապես գերտերությունների եռյակից է կապված տարածաշրջանային պատերազմի հետագա ընթացքը: Արդյոք կողմերն ի զորո՞ւ են հանգուցալուծել Ուկրաինայի և Իրանի շուրջ առկա գլոբալ հակամարտությունը՝ առանց երկարաձգելու և ընդլայնելու նրա աշխարհագրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031