Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերին՝ որպես պատանդ Ադրբեջանում պահելը վիրավորանք է ազգային արժանապատվությանը, իսկ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում, սա ազգային ողբերգություն է»․ Ֆիլիպ Քալֆայան

Մարտ 12,2026 16:17 Share

«Այս դատավարությունների մասին միշտ ասել եմ՝ եթե ուզում ենք արագ լուծել խնդիրը, ապա լավագույնը քաղաքական, դիվանագիտական ճանապարհն է։ Դժբախտաբար, ինչպես բոլորդ գիտեք, իրական գործողություններ չեն ձեռնարկվում հայկական կառավարության կողմից հայ բանտարկյալների ազատ արձակումը պահանջելու համար։ Փաստացի սա դրամա է, ազգային ողբերգություն, որովհետև հայ բանտարկյալներին՝ որպես պատանդ Ադրբեջանում պահելը վիրավորանք է հայերի ազգային արժանապատվության հասցեին»,-հարցին՝ ի՞նչ է պետք անել, որպեսզի Ադրբեջանն ազատ արձակի հայ ռազմագերիների և ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը, Երևանում կազմակերպված Հայաստանում Ժողովրդավարության Միջազգային Դիտարանը (IODA) մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց IODA հիմնադիր և համակարգող Ֆիլիպ Քալֆայանը։

Ասաց, որ այդ հարցն ուղղակիորեն իրենց առաքելության մանդատի շրջանակում չէ։

Նշենք, որ Դիտարանն ամփոփեց Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ժողովրդավարական պայմանների դիտարկման և վերլուծության նպատակով իրականացվող փաստահավաք առաքելության առաջին փուլի արդյունքները։

Շարունակելով Բաքվում հայ ռազմագերիների ճակատագրին առնչվող թեման՝ Ֆիլիպ Քալֆայանն ասաց․ «Ադրբեջանն ինքնիշխան պետություն է, մենք կարող ենք վիճարկել որոշումները, որ կայացվել են ադրբեջանական դատարանի կողմից։ Միայն մեկ տարբերակ կա՝ դիմելու Եվրոպական դատարան։ Դժբախտաբար, դա նշանակում է գործի քննության երկար ձգձգումներ»։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031