Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգային անվտանգության և գոյութենական հարց է. Իշխան Սաղաթելյան

Մարտ 12,2026 22:11 Share

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․

Թուրքիան և Ադրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ և մինչև վերջ. այդ մասին են վկայում վերջին երկու օրերի իրադարձությունները։

Եվրոպական խորհրդարանում Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա ելույթը, Արցախի հիմնախնդրի մասին Ջեյ Դի Վենսին գիրք նվիրելու համար ակադեմիական կառույցի ղեկավարին աշխատանքից հեռացնելը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի դեմ Ադրբեջանի հետ համատեղ պայքարի բացահայտումը. Ալիևի հրահանգով Սահմանադրություն փոխելը և այսպես շարունակ։

Սա մեզ համար, բնականաբար, նորություն չէ, պարզապես ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներին, որ Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն, յուրաքանչյուրի լռությունը կամ անտարբերությունը մեկնաբանելու է որպես «ԱՅՈ»՝ այս հակահայ ծրագրերին։

Նա ասելու է՝ «ժողովուրդն ինձ լիազորել է Ալիևի համար Սահմանադրություն կարել, Հայաստանում ադրբեջանական համայնք ստեղծել, Հայաստանի տարածքից նոր զիջումներ անել»։
Ուստի, այս ընտրությունները սովորական քաղաքական մրցակցություն չեն։

Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգային անվտանգության և գոյութենական հարց է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031