Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասում ենք «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի և գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի աշխատասենյակներում կատարված խուզարկությունների մասով Վերաքննիչ դատարանի որոշումներին. Արմինե Ֆանյան

Մարտ 12,2026 23:55 Share

Փաստաբան Արմինե Ֆանյանը գրում է․

«Իզմիրլյան ԲԿ»-ում օրեր առաջ իրականացված խուզարկության մասով։

Օրեր առաջ տեղեկացա, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին բավարարել է բողոքս և ճանաչել «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում։

Այսօր, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը կրկին շատ կարևոր որոշում կայացրեց՝ այս անգամ «Իզմիրլյան» ԲԿ ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի աշխատասենյակում իրականացված խուզարկության կապակցությամբ՝ բավարարելով բողոքս և ճանաչելով Վաղարշակ Մեյրոյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում:

Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի:

Դեռևս սպասում ենք «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի և գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի աշխատասենյակներում կատարված խուզարկությունների մասով Վերաքննիչ դատարանի որոշումներին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031