Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Դատական ակտերի բողոքարկումից տուժողին եւ նրա օրինական ներկայացուցչին մեկուսացնելը մրցակցության սկզբունքի խախտում է

Մարտ 13,2026 13:30 Share

Զոյա Սակովան փետրվարի 27- ին անհատական դիմումով դիմել էր ՀՀ սահմանադրական դատարան։ Երեկ տեղեկացանք, որ ՍԴ դատական կազմի որոշմամբ մերժվել է նրա գործի քննությունը;

ՍԴ դիմողը ներկայացնելով քրեական գործը, գտնում էր, որ խափանման միջոցին առնչվող դատական ակտերի բողոքարկումից տուժողին եւ նրա օրինական ներկայացուցչին մեկուսացնելը, ըստ էության, մրցակցության սկզբունքի խախտում է, քանի որ, թեեւ վարույթի մասնակիցները հանրային եւ մասնավոր են, սակայն շահերի եւ իրավունքների տեսանկյունից հանրային մասնակիցները հետապնդում են բացառապես պետական շահը, մասնավոր մասնակիցներից մեղադրյալն ու իր ներկայացուցիչները՝ մեղադրյալի շահերը, իսկ տուժողն ու իր ներկայացուցիչը՝ տուժողի շահերը, մինչդեռ խնդրո առարկա գործի շրջանակներում վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությամբ տուժողը զրկվում է քրեական վարույթի հետագա ողջ ընթացքի համար էական նշանակություն ունեցող դատական ակտի թե՛ դատալսումներին, թե՛ բողոքարկմանն առնչվելու հնարավորությունից՝ դրանք պայմանավորելով վարույթի հանրային մասնակիցների հայեցողությամբ:

Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթները չեն համապատասխանում Սահմանադրության 61 եւ 63-րդ հոդվածների 1-ին մասերին:

Ըստ դիմողի՝ թիվ ԿԴ2/0014/06/25 գործի շրջանակներում վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությամբ անձը թե՛ մասնավոր քրեական հետապնդման, թե՛ հանրային քրեական հետապնդմամբ դեպքերի ժամանակ զրկվում է այնպիսի արդյունավետ ընթացակարգերից, որոնք թույլ կտային ապահովելու մրցակցության սկզբունքի ամբողջական իրացումը հատկապես այն պայմաններում, երբ վարույթում երեք տարբեր շահեր հետապնդող կողմերից երկուսը սույն անհատական դիմումով բարձրացվող վեճի առնչությամբ լիիրավ են իրենց գործողություններում, իսկ երրորդ կողմը՝ տուժողը, զրկված է բողոքարկման իրավունքից։

Դիմողը նշել էր, որ «Ստացվում է մի իրավիճակ, երբ առաջանում է դատարան դիմելու, դատական պաշտպանության իրավունքի իրացման անհնարինություն՝ ի հակադրումն Սահմանադրության 61 եւ 63-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված իրավունքների, քանի որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության պայմաններում տուժողը եւ նրա օրինական ներկայացուցիչն ընդամենը հանդիսանում են վարույթի մասնավոր մասնակիցներ՝ առանց մրցակցության սկզբունքի ամբողջական ապահովման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթի մասնավոր մասնակցի համար սահմանվել է դատական վերանայման հնարավորություն, սակայն իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության պայմաններում այդ շրջանակը խիստ սահմանափակվել է` ըստ էության հանգելով բացառապես եզրափակիչ դատական ակտերի բողոքարկմանը»:

Երեկ տեղեկացանք, որ ՍԴ դատական կազմի որոշմամբ մերժվել է նրա գործի քննությունը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031