«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ցավակցական նամակ է հղել ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության դեսպան տիկին Դիմա Հադդադին.
Հարգելի տիկին դեսպան,
«Ապրելու երկիր» կուսակցության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լիբանանում վերջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորներին:
Մենք խորը մտահոգություն ենք հայտնում Լիբանանի բնակչության կյանքի, առողջության և անվտանգության նկատմամբ՝ հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած աղետալի իրադարձությունները։
Հայ ժողովուրդը լավ հասկանում է խաղաղ բնակչության հանդեպ սպառնալիքների ու ավերածությունների ծանր ազդեցությունը, ուստի ավելի մեծ սրտացավությամբ և մտահոգությամբ ենք մեր համերաշխությունը հայտնում Լիբանանի ժողովրդին և Ձեզ՝ այս դժվար ժամանակաշրջանում։
Կարդացեք նաև
Հայերն ունեն դարավոր բարեկամական հարաբերություններ Լիբանանի ժողովրդի հետ, և Լիբանանում բնակվող հայ համայնքը տարիներ շարունակ մասնակցել է երկրի հասարակական ու մշակութային կյանքին՝ ամրացնելով երկու ժողովուրդների միջև սերտ կապերը:
Հուսով ենք, որ շուտով անվտանգությունն ու կայունությունը կվերականգնվեն, և մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց բնականոն առօրյային՝ առանց տագնապի և վախի:
Մեր մտքերն ու զորակցությունները բոլոր նրանց հետ են, ովքեր այս պահին կանգնած են դժվարությունների առաջ:
«Ապրելու երկիր» կուսակցություն


















































