Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը. ՔԿ են հրավիրվել խորհրդի հոգևորական անդամները

Մարտ 13,2026 13:04 Share

«Փաստինֆո». Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Նախօրեին Գերագույն հոգևոր խորհրդի նիստը չէր կայացել, քանի որ աշխարհիկ անդամներին հրատապության կարգով հրավիրել էին ՔԿ, եւ օրակարգում ընդգրկված հարցերը նախատեսվում էր քննարկել այսօրվա նիստում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան ՔԿ-ն կրկին փորձել է տապալել նիստը։ Ժամը 10-ին այս անգամ արդեն հոգևորական անդամներին կրկին, իբր, «անհետաձգելի քննչական գործողությունների» անվան տակ, հրավիրել են հարցաքննության։ Հոգեւոր հայրերը հրաժարվել են գնալ հարցաքննության՝ նշելով, որ ՔԿ-ն պարտավոր է ծանուցագիր ուղարկել։ Ավելի ուշ ծանուցագիրը էլեկտրոնային տարբերակով ուղարկվել է, սակայն նիստը, այնուամենայնիվ, կայացել է։

Հատկանշական է, որ ՔԿ-ն կրկին հարցաքննության է հրավիրում մարդկանց, ովքեր արդեն մեկ անգամ հրաժարվել են ցուցմունք տալ, և ակնհայտորեն կրկին հրաժարվելու էին։ Հետևապես, ակնհայտ է, որ իրականում այս գործողությունները որևէ հրատապություն չեն պարունակում, այլ կա ուղիղ հրահանգ՝ տապալելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրոնական մարմինների գործունեությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031