Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Մեր ժողովուրդը դարերով չի եկել հասել այստեղ՝ Նիկոլ Փաշինյան ինչ-որ մեկը մեզ ենթարկի այս տեսակ հալածանքների. Գառնիկ Դավթյան

Մարտ 13,2026 13:16 Share

-Արդեն քանի տարի է՝ այսօրվա իշխանությունները հետեւողականորեն թիրախավորում են մեր ազգային արժեքները: Ու անցած տարվանից սկսած՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը փաստում է այն իրականությունը, որ այս իշխանությունը բացարձակ կապ չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ հայերի հետ: Իրենց հիմնական նպատակը մեր ազգային արժեքների վերջնական ոչնչացումն է: Չեմ ճանաչում մի հայի, ով երբևէ իր կյանքում այսքան կարող է ստորացնել մեր ազգային արժեքները: Սամվել Կարապետյանն իր ամբողջ կյանքի ընթացքում նվիրված է եղել հայ ժողովրդին ու Հայաստանին,- այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց ի պաշտպանություն բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը, ամբողջ քաղաքում ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի եւ նրա ազատության պահանջով, նրա աջակիցները ֆլեշմոբ են անցկացնում:

-Նիկոլ Փաշինյանի վախը պայմանավորված է Սամվել Կարապետյանի հզորությամբ ու ուժեղությամբ, իսկ թույլ մարդիկ իրենց ձեռքին ունենալով իշխանություն՝ փորձում են ճնշումները ոչ թե բանեցնել մեր արտաքին թշնամիների, այլ մեր երկրի ներսում կարեւոր ներդրում ունեցող անձանց նկատմամբ: Պահանջում ենք ազատություն Սամվել Կարապետյանին, որ վերջ դրվի հալածանքներին ու ապօրինություններին: Մեր ժողովուրդը դարերով չի եկել հասել այստեղ, որ Նիկոլ Փաշինյան ինչ-որ մեկը՝ վարչապետի կարգավիճակով մեզ ենթարկի այս տեսակ հալածանքների,- հավելեց Գառնիկ Դավթյանը:

Ըստ նրա՝ շատ է շահարկվում Սամվել Կարապետյանի դերակատարությունը ՌԴ-ով պայմանավորված, բայց այդ շահարկումները մանիպուլյացիաներ են. «Մանիպուլյատիվ, կեղծ տեղեկությունները շուտվանից ազդեցություն չունեն: Ամբողջ աշխարհով ոչ միայն Ռուսաստանում Սամվել Կարապետյանն ունի լայն կապեր ու հնարավորություններ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031