Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն այսօր չունի որեւէ ռազմավարական դաշնակից»․ Ավետիք Չալաբյան

Մարտ 13,2026 13:25 Share

«Հայաստանն այսօր չունի որեւէ ռազմավարական դաշնակից, գործող իշխանությունը վերջին ութ տարիների ընթացքում՝ հակադրվելով եղած դաշնակցին, նոր դաշնակցային հարաբերություններ չի ձեւավորել»,- լրագրողի հարցին ի պատասխան` այսօր ասաց «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ «ՀայաՔվեի» հեղինակած` Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի ներկայացման ժամանակ։

Ավետիք Չալաբյանը նշում է՝ ֆորմալ առումով Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, բայց անդամակցությունը սառեցված է․ «Շատ կարեւոր է գիտակցել, որ Հայաստանն ապրում է` չլինելով որեւէ ռազմավարական սխեմայի մեջ։ Մենք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ 1997 թվականին կնքված ռազմավարական համագործակցության պայմանագիր, որը փաստացի չի գործում կամ գործում է կիսատ, ուրիշ որեւէ պետության հետ մենք այդ կարգի պայմանագիր չունենք»։

Հայաստանում իշխանափոխությունից հետո, Ավետիք Չալաբյանի կարծիքով, պետք է տեղի ունենա հստակեցում․ եղած ռազմավարական հարաբերությունները պետք է վերանայվեն, վերաթարմացվեն ու շարունակեն զարգանալ կամ՝ պետք է գտնել այլ դաշնակից։ Սա ինքը՝ բանախոսը, ավելի քիչ հավանական է համարում․ «Հայաստանի նման փոքր պետությունը այսպիսի սպառնալիքներով լի տարածաշրջանում չի կարող իր հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։ Հայաստանի շուրջ գտնվում են 100 միլիոնանոց բնակչությամբ շատ ագրեսիվ պետություններ, ուստի հասկանալի է, որ ռազմավարական դաշնակցային այդ դաշտը պետք է վերականգնվի իշխանափոխությունից հետո»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարց հնչեց նաեւ այն մասին, որ իշխանական շրջանակները հայտարարում են՝ շատ մեծ վարկանիշ ունեն՝ տարբեր սոցհարցումների համաձայն եւ առաջիկա ընտրություններում կրկին բացարձակ մեծամասնություն են լինելու խորհրդարանում։ Հարցը վերաբերվում էր ընդդիմության անելիքներին։

«ՀայաՔվե» միավորման անդամ Ավետիք Քերոբյանը պատասխանեց․ «Մենք ձեռքներս ծալած՝ նստած չենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութն ամբողջությամբ՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031