«Ի՜նչ, ի՜մպիչմենտ… Ի սեր Աստծո, չեմ կարող․․․խուճապի մեջ ենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ընդդիմության նախաձեռնությունը հեգնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով․ «Հեսա ընտրություններ են՝ ինչ իմիչպիմենտ, ինչ փողոցային պայքար»։
«Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում։ Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի եւ չի կարող ունենալ։ Այդ մարդը մերժված է, մերժված մնալու է պատմության մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ անընդհատ զարմանում է՝ ինչպե՞ս են այդ մարդիկ տասնամյակ շարունակ երկիր ղեկավարել «այս խելքով, որ ունեն»։
Իսկ Ռոբերտ Քոչարյանի մասին Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ռոբերտ Քոչարյանը թող նախ կարողանա «Հայաստան» խմբակցությունը ղեկավարել։ Նա չի կարողանում ղեկավարել «Հայաստան» խմբակցությունը։ Ակնհայտ է, որ «Հայաստան» խմբակցությունը չի ղեկավարվում իր կողմից։ Դաշնակցությունը վերցրել է իշխանությունը, մնացածը սատելիտ են։ Ռոբերտ Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի։ Նա այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ պառլամենտական ընտրություններում ՀՅԴ-ի հետ հատելո՞ւ է շեմը, հայտնվելո՞ւ է խորհրդարանում, թե՞ ամբողջ ընդդիմադիր ռեսուրսները, որը կա դաշտում, այլ կուսակցություններ են վերցնելու։ Իմ տվյալներով, միանշանակ այդ խնդիրն ինքն ունի»։
Իր կարծիքով, առաջիկա ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» եւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական միավորն են մրցելու ընդդիմադիր առաջին ուժը լինելու համար։
Կարդացեք նաև
Ընդդիմադիր դաշտին Ալեն Սիմոնյանը զգուշացնում է՝ եթե ուզում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Գյումրի 2» ստանալ, ստանալու են՝ «Վաղարշապատ 2»-ի կոշտ տարբերակը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելի ուշ, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ 2026 թվականի ընտրություններում ՔՊ-ն ավելի շատ ձայն է տանելու, քան 2021-ին էր տարել․ ինքն անգամ պատրաստ է գրազ գալ այդ հարցով։
Իր նախկին ընկեր՝ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության՝ ընտրություններին չմասնակցելու որոշման համար էլ ուրախ է․ «Արթուր Վանեցյանը քաղաքական առումով էլ հետաքրքիր չի, այն բանից հետո, որ ընտրություններին չմասնակցելու որոշում է կայացրել։ Ի դեպ, ճիշտ որոշում է, ես ուրախ եմ, որ ինքն այդպիսի որոշում է կայացրել։ Իր կյանքի ամենաճիշտ որոշումն է»։
Զգուշացնում է՝ եթե «եթե հին մեթոդներով» որոշի աջակցել ընդդիմադիրներին, իրավապահները «աջակցողներին տանելու են աջակցելու»։
Մանրամասները՝ տեսանյութում՝
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































