Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Արցախի էջը ո՛չ բացողը, ո՛չ փակողը չի կարող լինել մեկ անձ կամ մեկ խմբակ. Արեգա Հովսեփյան

Մարտ 13,2026 14:59 Share

-Արցախի էջը ո՛չ բացողը, ո՛չ փակողը չի կարող լինել ո՛չ մեկ անձ, ո՛չ մեկ կառավարություն, ո՛չ մեկ խմբակ,- այսօր կառավարության շենքի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանին ազատ արձակելու պահանջով կազմակերպված բողոքի ցույցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ Արցախը ամբողջ հայության համար է եղել արժեք ու կա, եւ Արցախի հարցը մեկ մարդու կամ մեկ կառավարության որոշմամբ չի կարող լինել. «Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հայ ժողովրդի համար Արցախը շարունակում է մնալ արժեք, շարունակում է մնալ ցավ: Հետեւաբար, մի մարդու հայտարարությունները չեն կարող ազդել մի ամբողջ ազգի ճակատագրի վրա»:

Նրա խոսքով՝ կարեւոր է՝ արցախցիները մնան Հայաստանում, ու մենք կարողանանք ստեղծել այն բոլոր արժանապատիվ պայմանները, որ արցախցիները եւս մեկ անգամ չհայրենազրկվեն՝ ՀՀ-ն լքելով ու ամբողջովին գնալով Հայաստանից. «Արցախցիների իրավունքների պաշտպանությունը հիմնարար իրավունքների պաշտպանություն է»:

Անդրադառնալով հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրենին աշխատանքից ազատելու Նիկոլ Փաշինյանի ցուցումին, քանի որ տնօրենը Արցախի հիմնահարցի մասին գիրք էր նվիրել ԱՄՆ փոխնախագահին, Արեգա Հովսեփյանն ասաց, որ արտառոց դեպք չի համարում, որովհետեւ այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ հարատեւությանը, հարձակումների ու ասպատակումների տակ են:

Նշենք, Էդիտա Գզոյանը պատմել էր՝ 5 գիրք է նվիրել, դրանցից մեկը ամերիկյան մամուլի արձագանքն է՝ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ՝ 1905–1921 թվականներին: Պատմական վկայությունների ժողովածու է, ոչ թե Արցախյան հիմնահարցի թեմայով գիրք: «Անդրկովկասում թաթարների վերաբերմունքը հայերին, նրանց ագրեսիան հայերի նկատմամբ, էլի վերցված ամերիկյան մամուլից»,- պատմել էր Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը, ամբողջ քաղաքում ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի եւ նրա ազատության պահանջով, նրա աջակիցներն ու կուսակցական ընկերները ֆլեշմոբ, բողոքի ցույցեր են անցկացնում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031