Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Գուցե հաջորդ անգամ Վենսին նվիրենք նաև Ստալինյան բռնաճնշումների՞ և Շահ Աբբասի՝ Արևելյան Հայաստանը հայաթափ անելո՞ւ մասին գրքեր։ Դրանք էլ են գիտականորեն հիմնավոր, ու շատ ավելի մեծ շանս ունեն ըմբռնվելու փոխնախագահի կողմից. Մարիա Կարապետյան

Մարտ 13,2026 15:43 Share

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Մենք հույս ունեի՞նք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կորոշեր Ադրբեջան այցի ժամանակ փակ հանդիպումներից մեկում ընդգծել, թե որքան կարեւոր է, որ Ադրբեջանը շարունակի Հայաստանի տարածքի մասին խոսելիս օգտագործել միայն Հայաստանի կողմից ընդունելի ձեւակերպումներ և առհասարակ միայն խաղաղությանը համապատասխան քաղաքականություններ իրականացնի և խրախուսի՝ կլինի դա պետական քաղաքականության, թե հասարակական կազմակերպությունների մակարդակում։ Սա ողջամիտ հույս կլիներ։

Իսկ կարո՞ղ է՝ մենք նաև հույս ունեինք, որ եթե Ադրբեջանում փոխնախագահ Ջեյ Դի Վենսին մի շատ կոնկրետ հասարակական կազմակերպություն գիրք ցանկանա նվիրել, նա կկարողանա հակադարձել, որ այդ հասարակական կազմակերպությանը ընկալում է որպես պետության կողմից աջակցվող հասարակական կազմակերպություն։

Իսկ եթե նրան հարցնեին՝ բա Հայաստանում այդ ի՞նչ գիրք է նվեր ստացել, նա կհակադարձեր, որ դա եղել է գիտական ազատության շրջանակում և կապ չունի Հայաստանի պետական քաղաքականության հետ, իսկ այ Ադրբեջանի այդ հասարակական կազմակերպությունը կապ ունի Ադրբեջանի պետական քաղաքականության հետ։

Թե՞ կարող է՝ մենք նաև հույս ունեինք, որ փոխնախագահ Վենսը ինքնաթիռում հասցրած կլիներ Հայաստանի պետական քաղաքականություն չհանդիսացող գիրքը կարդալ եւ Բաքվում արդեն ԱՄՆ պետական քաղաքականության շրջանակում գիտականորեն հիմնավորեր ամեն ինչ։

Եթե մենք նման հույսեր ունեինք, գուցե հաջորդ անգամ փոխնախագահ Վենսին նվիրենք նաև Ստալինյան բռնաճնշումների՞ և Շահ Աբբասի՝ Արևելյան Հայաստանը հայաթափ անելո՞ւ մասին գրքեր։ Դրանք էլ են գիտականորեն հիմնավոր, ու շատ ավելի մեծ շանս ունեն ըմբռնվելու փոխնախագահի կողմից։ Թե՞ դրանք համապատասխանաբար Ռուսաստանին ու Իրանին նվիրենք։

Առհասարակ գուցե աշխարհին ասե՞նք, որ մեր խնդիրները իրենց խելքի բանը չեն, մեր անցյալը մեր ներկան է ու ապագան, չփորձվեն հանկարծ օգնել մեզ։ Պետություն չենք ունենա, բայց փոխարենը կսփոփվենք ինչո՞վ՝ գիտական ազատությա՞մբ, ո՞ր երկրի երաշխավորած գիտական ազատությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031