Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ աջակցությամբ Բերդ համայնքում բացվել է Հանրային պաշտպանի նոր գրասենյակ

Մարտ 13,2026 16:23 Share

Մարտի 4-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում բացվել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի նոր նստավայրը։

Գրասենյակի նստավայրը հիմնվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ եւ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում եւ ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։

Բերդ քաղաքի եւ հարակից համայնքների շահառուներն այսուհետ հնարավորություն կունենան տեղում ստանալու անվճար իրավաբանական օգնություն՝ ապահովելով արդյունավետ իրավական պաշտպանություն ունենալու իրենց իրավունքը:

«ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը շարունակաբար ընդլայնում է իր ներկայությունը մարզերում՝ ապահովելու իրավական աջակցությունը յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անկախ բնակության վայրից», – ասվում է ՀՀ փաստաբանների պալատի ֆեյսբուքյան գրառման մեջ։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031