Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Բերդում լինենք, թե հացի հերթում, պայքարելու ենք, ձեզ հարց տվեք՝ Սամվել Կարապետյանի ինչի՞ն էր պետք էս ամենը»․ Կարեն Կարապետյան

Մարտ 13,2026 18:33 Share

«Մենք պետք է միավորվենք, ոչ թե ատենք ՔՊ-ին, այլ իրենց կամաց-կամաց բերենք ռեալ դաշտ։ Մենք մի ժողովուրդ ենք, պատկերացնո՞ւմ եք՝ այս բզկտումն ինչի է բերելու։ Մեր ինքնության խնդիրն է դրված», – դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

Կարեն Կարապետյանը, դիմելով լրագրողներին, ասաց․ «Ամեն ինչ եղբայրս ունի, փառք Աստծո, ես էլ սոված չեմ․ իմ համեստ հնարավորություններով սաղ կյանքս իմ տունը պահել եմ։ Ի՞նչն է խնդիրը, փորձեք ինքնուրույն մտածել։ Ամենաբարձր պաշտոնից ես թողել, գնացել եմ, թողել, գնացել եմ մի պաշտոնից, որ սաղ երկրի անցուդարձը մոտավորապես իմ կողքով անցել է, բայց թողել, գնացել եմ, որովհետև համաձայն չեմ եղել»։

Կարեն Կարապետյանը նաև ասաց, որ ՀՀՇ-ի ժամանակ ընդդիմություն է եղել և հալածվել․ «1995-ի բյուջեին ես դեմ եմ քվեարկել, ինձ Գարեգին 1-ինն է փրկել, որ ինձ չհալածեն, ինձ ՀՀՇ-ն էր հալածում»։

Նա վստահեցրեց՝ մինչև վերջ իր եղբոր՝ Սամվել Կարապետյանի հետ պայքարելու են․ «Մի հատ ձեզ հարց տվեք՝ Սամվելի ինչի՞ն էր պետք այս ամենը։ Ամեն ինչ ուներ, ամեն ինչ կար, ինքն անկախ մարդ է։ Եթե էդ մարդու հեչ պետքը չի, որ էդքան հնարավորություններ, էներգիա է դրել, ու աչքը անգամ չի ճպացնում, ինչի համար է անում, այ, որ հարցնեք ձեզ սա, հաջորդ անգամ, երբ հանդիպենք, դուք ինքներդ ինձ կասեք այն, ինչ ես եմ մտածում։ Ձեր պատկերացմամբ և իմ պատկերացմամբ ասեմ՝ դատարանի ցանկացած որոշում մեր ընտանիքի համար ընկալելի է լինելու, որովհետև մեկ է՝ մեր վարքագիծը չի փոխվելու։ Բերդում կլինենք, թե հացի հերթում, մեկ է՝ պայքարելու ենք։ Իրենք բոլոր կարմիր գծերն անցել են։ Մենք իրենց մակարդակին չենք իջնի, մենք մանկավարժի տղերք ենք․ մինչև վերջ պայքարելու ենք»։

Դատարանի բակից ուղիղ հեռարձակումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031