Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Նախաքննության մարմինները և գործադիր իշխանությունը չարաշահում են իրենց լիազորությունները. փաստաբան

Մարտ 13,2026 18:50 Share

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովից առաջ Քննչական կոմիտեն հարցաքննության էր կանչել խորհրդի հոգևոր մի քանի անդամների, նախօրեին էլ ժողովն ընդհատվել էր այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեն հարցաքննության էր կանչել խորհրդի աշխարհիկ անդամներից մի քանիսին։

«Նախաքննության մարմինները վաղ առավոտից ոչ միայն ինձ, այլև մյուս պաշտպաններին անընդհատ զանգերով հրավիրում էին Քննչական կոմիտե, բայց բոլոր պաշտպանները այդ օրը ընդամենը 1 ժամ առաջ տեղեկանալով՝ զբաղվածությունից ելնելով չէին կարող ներկայանալ։ Ենթադրում եմ, որ այս հրավերը նույնպես նպատակ է հետապնդում խոչընդոտելու այսօրվա կայացած ժողովը»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Մուշեղ սրբազանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բացահայտ իրավունքի չարաշահում է։ Մեղմ ասած՝ նախաքննության մարմինները, այդ թվում՝ գործադիր իշխանությունը, իրենց լիազորությունները բառիս բուն իմաստով չարաշահում են։ Սա անմիջական միջամտություն է Մայր Աթոռի, մեր Հայ Առաքելական եկեղեցու բնականոն, հայրենիքի և հայ ժողովրդի համար կարևոր առաքելության իրականացմանը»,- ընդգծեց փաստաբանը։

«Այս պահին բոլորի, բացառությամբ Վահան սրբազանի, խափանման միջոցի հետ կապված ներկայացվել են վերադասության կարգով բողոքներ, եթե չեմ սխալվում՝ նաև դատական կարգով բողոքներ, գործընթացն ընթացքի մեջ է, արդյունքների վերաբերյալ կտեղեկացնենք»,- հավելեց նա։

Մակար սրբազանն ասաց, որ իր վրա երկրից բացակայելու և գործի շրջանակներում խոսելու արգելք կա։ Ինչ վերաբերում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները տապալելուն, այս մասին էլ սրբազանն ասաց, որ սովորաբար եկեղեցական հարցեր են քննարկվում, կարող է և ազգային հարցեր էլ քննարկվեն։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը տեղեկացրեց, որ լրացուցիչ հարցաքննությունների համար են կանչել սրբազաններին, կոնկրետ իր վստահորդին։ «Ես կարծում եմ, որ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որ մեկնարկել է մարտի 10-ին և ավարտվել է մարտի 13-ին, երևի ներքին ինֆորմացիա ունեին, որ բավականին արդյունավետ է անցել (իհարկե, ես տեղյակ չեմ՝ այնտեղ ինչ է կատարվել), բայց այս ջղաձգումներից կարելի է ենթադրել, որ Գերագույն հոգևոր խորհրդում կարևոր որոշումներ են կայացվել, կամ կարևոր քննարկումներ են եղել, որոնք այս իշխանությունների ցանկությունների շրջանակում չեն տեղավորվում»։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031