«Երբ դատական նիստերի դահլիճում լսում ես ձեր ձայները, ձեր վանկարկումները, ամենակարևորը՝ ձեր աջակցությունը, դուք տենց նիստ չենք պատկերացնում։ Էսօրվա նիստը հենց դրա մասին է։ Երբ ասում ենք, որ ուժեղ ենք ձեզնով, միասին, երբ համախմբված ենք, այ, սրա համար ենք ասում»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք,այս պահին դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։
Արամ Վարդևանյանը հայտնեց, որ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն ընդմիջվել է։ Այն կշարունակվի ժամը 20․00-ից հետո, քանի որ դատարանը որոշ լրացուցիչ հարցեր ունի։
Փաստաբանն ասաց՝ դատական ակտի հրապարակման կոնկրետ ժամ ասել չի կարող։
Կարդացեք նաև
Նա նշեց․ «Այսօր՝ ժամը 12։00-ից այս գործընթացի մեջ ենք։ Մի հիմք ենք ներկայացրել թե՛ Քննչական կոմիտեին, թե՛ դատարանին․ եթե Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը չի վերացվում, ՀՀ-ում արդարություն, հավասարություն, մրցակցություն բոլոր բառերը պարզապես սիրուն բառեր են դառնում, բայց էլ թղթի վրա էլ չեն լինում․ օբյեկտիվ իրականության մեջ մեծ խնդիր են ունենում։ Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը, առաջնորդը, որ քաղաքական հայտ է ներկայացրել, գնում է հաղթանակի։ Համոզված եղեք՝ մեր վճռականությունը տեղն է, կամքը՝ տեղում, ամենակարևորը՝ արդարությունը մեր կողքին է, իսկ երբ մեր կողքին է, արդարությունը պետք է հաղթի»։
Հակակոռուպցիոն դատարանի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































