Եթե Երեւան եկած որեւէ հյուր այցելի Հայ բռնադատված զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, ապա, կարծում եմ, միանգամայն պատեհ կլինի այդ հյուրին նվիրել գիրք, որը պատմում է ստալինյան բռնաճնշումների մասին: Եթե նա այցելի հայ-իրանական հետազոտական կենտրոն, ապա միգուցե ճիշտ կլինի, որ հյուրին նվիրեն մեր երկու ժողովուրդների հարաբերություններին վերաբերող հետազոտություն: Իսկ Կոմիտասի տուն-թանգարանում, ենթադրենք՝ որպես նվեր կարող է ընծայվել մեր ժողովրդական երգերի ժողովածուն: Կոնկրետ ում ինչ գիրք նվիրել, դա ամբողջապես տվյալ հիմնարկի, կառույցի, տվյալ ինստիտուտի որոշելիքն է:
Նույն տրամաբանությամբ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այդ կառույցի տնօրենն է որոշում, թե ինչ գիրք է նվիրում հյուրին: Իմ ընկալմամբ, Արցախի թեմայով գիրքը միանգամայն տեղին է, որովհետեւ երիտթուրքերի, քեմալական Թուրքիայի, խորհրդային Ադրբեջանի եւ անկախ Ադրբեջանի կառավարությունները գործել ու գործում են միեւնույն՝ ցեղասպանական տրամաբանությամբ: Ի դեպ, այդ հարցով միջազգային ամենահայտնի կառույցներից մեկը՝ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, նույն կարծիքին է:
Իհարկե, Հայաստանում կարող են լինել քաղաքացիներ, այդ թվում՝ վարչապետ, նախարարներ, պատգամավորներ, որոնք այլ կարծիք ունեն: Բայց այստեղ կարեւորն այն է, որ ո՛չ իմ, ո՛չ էլ նրանց կարծիքը որոշիչ նշանակություն չունի: Որոշումն ընդունում է այդ կառույցի ղեկավարը՝ առաջնորդվելով իր գիտելիքներով ու համոզմունքներով:
Երբ գործադիր իշխանությունը խառնվում է գիտական հիմնարկների որոշումներին եւ իր քաղաքական նախասիրությունների հիման վրա կադրային հարցեր է լուծում, դա հատուկ է հենց ավտորիտար ռեժիմներին: Այդ համակարգում գիտական եւ ուսումնական հիմնարկները գտնվում են մեկ անձի ամբողջական վերահսկողության տակ: Հենց դա՛ է Փաշինյանի ձգտումը:
Կարդացեք նաև
Եվ ինչո՞ւ միայն այդ կառույցները: Նա նաեւ (իր գրպանային դատարանների միջոցով) փորձ է անում իրեն ենթարկեցնել եկեղեցին, ձեռնադրել եւ կարգալույծ անել քահանաների, նշանակել եւ աշխատանքից ազատել թեմերի առաջնորդների: Վերջերս էլ վարչապետը որոշել է վերահսկել պատարագների բովանդակությունը՝ որ դրանց ընթացքում չարտասանվի «Արցախ» բառը: Չեմ զարմանա, եթե այդ հարցով դատական գործընթացներ սկսվեն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Բագրատ Սրբազանը եվրոպաներում տեղի չինովնիկներին ականջահաճո ելույթներ ունեցող նիկոլին լավ բնորոշվում է տվել “Մենք ենք մեր սարերը” ֆիլմից, նրան ասելով – “որովհետև տգետ ես”։
Դա էս մարդու վարքի ամենաճիշտ գնահատականն է։
Ես կարծում եմ,սա նախորոք էր մտածված։Սա ուղերձ էր բոլոր նրանց,ովքեր կհամարձակվեն շոշափել Արցախ թեման։Ամենաթեթև պատիժը աշխատանքից ազատելն է։
Ժողովուրդ ջան, ախր նիկոլն անում է այն, ինչն իր դրսի տերերն են թելադրում կամ էլ ինքը կռահում է ինչ անի, որ իր դրսի տերերին դուր գա։ Հայաստանում նիկոլը հենարան չունի, ընդամենը մի 10-20 տոկոս զոմբիացված ընտրազանգված ունի և վերջ, նիկոլի հույսը դրսի աջակցությունն է, այդ թվում էրդողանի ու ալիևի։