Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Հեղինակավոր իրավապաշտպանների զեկույցը ներկայացվելու է այն քաղաքական եւ մյուս կառույցներին, որոնք կունենան ազդեցություն Հայաստանի վրա․ «Հրապարակ»

Մարտ 14,2026 11:00 Share

ՀՀ իշխանությունները ոչ պաշտոնապես բոյկոտ են հայտարարել «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) անկախ փորձագետների խմբին:

«Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը, որը ՀԿ սեկտորի այն ներկայացուցիչներից է, ովքեր հանդիպել են IODA-ի հետ, ասում է. «Իրավիճակի ցանկացած գնահատական կարեւոր է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում տիրող մարդու իրավունքների եւ ժողովրդավարության իրավիճակը կարծես թե միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում չի գտնվում: Գուցե մեր հարեւան երկրների վիճակի ֆոնին չի համարվում հրատապ խնդիրներ ունեցող երկիր»:

Ի՞նչ տպավորություն ունի, հաշվի առնելով, որ հանդիպումը փակ է եղել՝ հարցրինք «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանին, որը միակն է հայաստանյան իրավապաշտպաններից, որ աշխատել է Human Rights Watch-ի հետ, մասնակցել 2008 թվականի մարտի 1-ի վերաբերյալ ծավալուն զեկույցի պատրաստմանը, նաեւ Human Rights Watch-ի Տաշքենդի եւ Ալմաթիի գրասենյակներում է աշխատել։ «Ես անձամբ ծանոթ չեմ Քենեթ Ռոթի հետ, որը 30 տարի այս միջազգային հեղինակավոր կազմակերպության գործադիր տնօրենն է եղել: Նա բացարձակ հեղինակություն ունի միջազգային ասպարեզում, եւ կարծում եմ, որ շատ կարեւոր է նրանց այցը Հայաստան: Նրանք բացարձակ անաչառ, ապակուսակցական իրավապաշտպաններ են, եւ գտնում եմ, որ նրանց հետ հանդիպելու իշխանությունների մերժումը պայմանավորված է հենց նրանց անաչառությամբ, նրանց կողմից իրական գնահատականներ տալու հետ: Այդ կազմակերպության համար հենց մարդու իրավունքներն են առաջնային, եւ նրանք արձանագրելու են այն, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում: Իսկ այն, ինչ կատարվում է Հայաստանում, շատ մոտ է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Ադրբեջան: Կա՛մ նրա իդեալն է Ալիեւը, կա՛մ, չգիտեմ ինչու, համենայնդեպս, մեր երկիրը ժողովրդավարության առումով գնում է այդ ուղղությամբ»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը:

Դատելով նախնական գնահատականներից, որոնք հրապարակվեցին, կարելի՞ է ենթադրել, որ IODA-ի ապագա զեկույցը Հայաստանի համար լինելու է կոշտ եւ ոչ շահեկան: «Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում այսօր աշխարհում: Ոչ մի միջազգային նորմ չի գործում, բայց կարծում եմ, որ հեղինակավոր իրավապաշտպանների զեկույցը ներկայացվելու է այն քաղաքական եւ մյուս կառույցներին, որոնք կունենան ազդեցություն Հայաստանի վրա»,- պատասխանեց Ժաննա Ալեքսանյանը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031