Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. ՀԱԿ համագումարում ընթերցվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը

Մարտ 14,2026 12:40 Share

«Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) հերթական  համագումարը բացված է. դահլիճում ներկա են  ՀԱԿ-ի տարածքային 42 կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընտրված է 281 պատվիրակ: Համագումարի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրված են Ապրելու երկիր,  Լուսավոր Հայաստան,  Ուժեղ Հայաստան, Հաղթանակ, Նժար, Նոր ուժ, Հիմնադիր ազատական կուսակցությունների ներկայացուցիչները»,- ՀԱԿի 5-րդ համագումար բացմանը նշեց  ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նա ներկայացրեց համագումարի օրակարգը, որտեղ ի թիվս այլնի նախատեսված է կուսակցության նախագահի, վարչության ընտրություն, աշխատանքային խմբերի եւ հանձնաժողովների ձեւավորում:

ՀԱԿ վարչության անդամ Ավետիս Ավագյանն ընթերցեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը: Նախագահի ուղերձում նշել էր, որ հիանում է ՀԱԿ անդամների ակտիվությամբ, գնահատում դաշինքներ ձեւավորելու ուղղությամբ թափած ջանքերը:

«Իմ նախազգացումով առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում»,-նշված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձում:

Համագումարն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031