Մարտի 12-ին, ժամը 10։48-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակ ջրամբարի տարածքում քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ոստիկանական և փրկարարական ուժեր։
Եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 14-ին, ժամը 12։40-ին ջրափրկարարները ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու դին։
Կատարվում է նախաքննություն։
Կարդացեք նաև
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն


















































