Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Մեր հանրապետությունը վերածվել է մեծ գլխով եւ փոքր մարմնով տնտեսական կառուցվածքի. Միքայել Մելքումյան

Մարտ 14,2026 15:21 Share

«Նոր պրոյեկտ տնտեսական ալիքը բավական ժամանակ գործում է, համախմբում  մասնագետներին: Դա վերկուսակցական ապաքաղաքական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է անաչառ քննական վերլուծություն իրականացնելը մեր երկրի տարբեր ոլորտներում եւ տալ  ճիշտ գնահատականներ՝ ուր է շարժվում մեր երկիրը, ոնց է շարժվում եւ ինչ ենք ակնկալում»,-«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնության պանելային քննարկման ժամանակ ասաց  տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում իր կողմից մշակված նոր տնտեսական քաղաքականության 10 առաջնահերթ քայլերը ներկայացրելիս:

«Մեր քննարկումը կլինի տնտեսագիտական, բայց նաեւ չենք կարող զերծ մնալ քաղաքական գնահատականներից. նայած կառավարությունը, իշխանությունը ինչ քաղաքականություն է իրականացնում՝ տնտեսական, սոցիալական ոլորտներում,ըստ այդմ  շաղկապված է, թե ինչ իրավիճակ կստեղծվի,-ասաց Մելքումյանը:

Նա ասաց, որ առաջնահերթ քայլերը կարող էին ավելին լինել, սակայն  իրենք խտացրել են  այդ ամենը 10 քայլերի մեջ:  «Պետք է կարողանանք գնահատական տալ, թե վերջին 8-10 տարում մեր երկրում ինչ քաղաքականություն է իրականացվում եւ ինչ արդյունքներ ենք ստանում՝ դինամիկայի մեջ…Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր տնտեսությունը նախ եւ առաջ սպառողական բնույթի է, մեզ մոտ սպառումը 90 տոկոսից ավել է: 90 տոկոս ունենք սպառում ՀՆԱ, եւ այդ ցուցանիշը նոր չէ… Նորմա՞լ է, որ սպառման ծավալն այդքան մեծ է, եւ մենք ունենք սպառողական հասարակություն, իհարկե ոչ…

Ներդրում ՀՆԱ-ն էլ 18-19 տոկոս է… Եվ երբ մենք ասում ենք, որ Հայաստան պետք է գան միլիարդավոր դոլարների ներդրումներ, այս ամենը ցույց է տալիս, որ պայման չկա, որ նրանք գան: Այսպես խաբելով՝ տարիներով մենք ժամանակ կորցրինք…Ի՞նչ է, մեր հույս պետք է դնենք ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կամ վերաարտահանման գործընթացների վրա՞»,-ընդգծեց նա:

Միքայել Մելքումյանի առաջարկած առաջին քայլն է՝ 10 մարզ եւ հարկերից ազատված 10 գոտի: Ինչ վերաբերվում է գործիքակազմին, տնտեսագետն ասում է, որ պետությունը պետք է ունենա հնգամյա արդյունաբերության զարգացման ծրագիր:

«Մեր հանրապետությունն այսօր վերածվել է մեծ գլխով եւ փոքր մարմնով մի տնտեսական կառուցվածքի: Հանրապետության, առեւտրի ծառայությունների 80-75 տոկոսից ավելին կուտակված է Երեւանում, Երեւանն էլ դարձել է ապրելու համար անհարմար միջավայր»,-ընդգծում է տնտեսագիտության դոկտորը: Նրա համոզմամբ, պետք է մարզերում առկա  ձեռնարկությունների  վիճակն  ուսումնասիրվի, դրանք գույքագրվեն, իսկ բիզնեսի համար գործի արդյունաբերական հիփոթեք։

Միքայել Մելքումյանի առաջարկած 10 քայլերի թվում են՝ ներդրումների աջակցության ծրագրի գործարկումը մեկ պատուհանի սկզբունքով, կենսաթոշակների եւ աշխատավարձերի՝ գնաճից առաջանցիկ ինդեքսավորումը  եւ նվազագույն աշխատավարձի շեմի 82 հազար դրամ սահմանումը,  փոքր եւ միջին բիզնեսի համար շրջանառության հարկի տոկոսադրույքի սահմանումը 1 տոկոս, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը 10 տոկոսով, գույքահարկի դրույքաչափի կրճատումը 2 անգամ, մինչեւ 3 միլիոն դրամ վարկերի տույժ- տուգանքների համար վարկային համաներում հայտարարելը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031