Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

2025 թ․-ին Հայաստանում արձանագրվել է սպանության նախապատրաստության 12 բացահայտված դեպք․ Արփինե Սարգսյան

Մարտ 14,2026 15:37 Share

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է սպանության նախապատրաստության 12 բացահայտված դեպք, ինչը, նրա գնահատմամբ, կարևոր արդյունք է օպերատիվ աշխատանքի տեսանկյունից։

Նախարարը նշել է, որ եթե դիտարկվեն նախորդ տարիների ցուցանիշները՝ սկսած 2010-ականներից մինչև 2024 թվականը, ապա նման բացահայտումները տարեկան կազմել են մեկ, երկու կամ երեք դեպք։ Իսկ 2025 թվականին այդ թիվը հասել է 12-ի, ինչը, ըստ նախարարի, նշանակում է, որ հնարավոր է եղել կանխել 12 մարդու սպանություն։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ սպանությունների մի մասը պլանավորված բնույթ է կրում, երբ առկա է նախապատրաստություն, դերաբաշխում և հստակ նպատակադրում։ Նրա համոզմամբ՝ հենց այսպիսի դեպքերում է հատկապես կարևորվում իրավապահ համակարգի օպերատիվ աշխատանքը, քանի որ պետությունը հնարավորություն է ստանում ժամանակին բացահայտել և կանխել հանցագործությունը։

Միաժամանակ նախարարը շեշտել է, որ սա չի նշանակում, թե համակարգում խնդիրներ չկան։ Ըստ նրա՝ առկա են թե՛ գործիքակազմի հարստացման, թե՛ աշխատակիցների կրթության, թե՛ իրավապահ մարմինների միջև ավելի կուռ համագործակցության խնդիրներ։

«Եվ մենք այս ամենը հենց որպես խնդիր ենք արձանագրում, որպեսզի այս տարվա ընթացքում կրկին կենտրոնացնենք մեր ջանքերը՝ օպերատիվ աշխատանքը բարելավելու վրա», -ընդգծել է Ներքին գործերի նախարարը։

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031