Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Ամոթ է, հենց համայնքապետը չի լինում իշխանության ներկայացուցիչ, ինչպես Գյումրիում, միանգամից թարսվում են, ինադ անում, սպառնում»․ Արման Թաթոյան

Մարտ 14,2026 20:37 Share

«Գյումրիում այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գրասենյակի հանդիսավոր բացման ժամանակ այս ուժի վարչապետի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձ կատարեց նաև կառավարություն-համայնք հարաբերություններին՝ քննադատելով այն արատավոր երևույթը, երբ ընտրված համայնքապետը ընդդիմադիր է լինում ու նրան սպառնում են։

«Տեսեք՝ ինչ է այսօր ստացվում, մեր Գյումրին անցած տարի ընտրություններով կոնկրետ ցույց տվեց իր վերաբերմունքը։ Ինչ է այսօրվա համակարգն անում, հենց համայնքի ղեկավարությունը չի լինում իշխանության ներկայացուցիչ, միանգամից թարսվում են, ինադ են անում, ասում են՝ ձեզ գումար չեքն հատկացնի, որի արդյունքում համայնքը չի զարգանում, տուրիզմը չի զարգանում։

Մենք դա վերացնելու ենք, ամոթ է, ժողովուրդ ջան, ընկել ենք իրար մեջ պայքար ենք տանում։ Ինչու պետք է համայնքում ընտրված պաշտոնյայի վերաբերմունքը կամ կառավարությունում նստած նախարարի անձնական վերաբերմունքն ազդի մարդկանց ապրելու վրա։ Ժողովուրդը ճիշտ է ասում, ասում է՝ գիտեք ինչ կա, էս ինտրիգներից հոգնել ենք, դուք գնացեք, ձեր էդ հարցերը կարգավորեք, Հայաստանում մարդը պետք է արժանապատիվ ապրի, երջանիկ լինի, դրա համար առաջին բաներից մեկը, որը պետք է վերացվի, սա է։

Ունենք այնպիսի օրենսդրություն, որ կենտրոնական իշխանությունը, գործադիր իշխանությունը սպառնում է, ասում է, եթե դուք հանկարծ ընտրեք էս ինչին, մենք սուբիսիդաները կկտրենք, էս կանենք, էն կանենք։ Տեսեք, զրկում են մարդկանց ինքնուրույն մտածելու, ինքնուրույն ընտրություն կատարելու հնարավորությունից»,-ասաց Արման Թաթոյանը։

Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ Հայաստանում չկա հարց, որը մենք մեր ուժերով չկարողանանք լուծել, մասնագետները կան, լուծումները կան։

Ըստ նրա, այսօրվա իշխանություններն այնպես են անում, որ մարդը ընտրությունների չգնա, հոգնի, զզվի, հավես չունենա, ժողովրդի մեջ տարածում են, թե ամեն ինչ որոշված է։

«Ժողովուրդ ջան, այդպես չէ, դուք գիտեք ձեզանից ոնց է վախենում իշխանությունը», -ասաց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ իրենց քաղաքական ուժի հույսը ժողովուրդն է, քանի որ իրենց մեջքին ո՛չ օլիգարխ կա կանգնած, ո՛չ կառավարություն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031