Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Իրեն համայն աշխարհի դեմոկրատ հռչակած փառասեր պաշտոնյան այնքան է վախենում իրական պայքարից, որ նախընտրում է փակի տակ պահել ուժեղ, ազդեցիկ ու սկզբունքային մարդկանց․ Գոհար Ղումաշյան

Մարտ 14,2026 21:15 Share

«Մեր ձևով» շարժման կրթության և տաղանդավոր երիտասարդներին աջակցման ուղղությունը համակարգող Գոհար Ղումաշյանի ֆեյսբուքյան գրառումը

Թագավորը մերկ է։

Երեկ հազարավոր մարդիկ սպասում էին, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքը կչեղարկեն։ Հազարավոր մարդիկ հույս ունեին, որ երկրում արդարության գոնե չնչին բեկորներ են դեռ մնացել։ Բայց՝ ոչ։

Իրեն համայն աշխարհի դեմոկրատ հռչակած փառասեր պաշտոնյան գերի է մնացել իր իսկ հորինած աշխարհում։ Այնքան է վախենում իրական պայքարից, որ նախընտրում է փակի տակ պահել ուժեղ, ազդեցիկ ու սկզբունքային մարդկանց։ Որովհետև չի կարող հաղթել իրական պայքարում՝ նայելով մրցակցի աչքերին։
Նա պատրանքների մեջ է, իսկ իր հանդերձներն ու շքախումբը՝ իրական չեն։ Սեփական մերկությունը թաքցնելու համար զանազան խեղկատակություններ է անում, բայց մենք բոլորս ենք տեսնում, որ քիչ է մնացել։

Սա սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ ամեն օր մենք գլորվում ենք դեպի բռնապետություն:
Առաջիկայում մենք կհայտարարենք արդարության վերականգման մեր քայլերի մասին:

Հայաստանը լինելու է ուժեղ, ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031