Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ

Մարտ 15,2026 16:20 Share

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում SHAMSHYAN.com լրատվամիջոցում ս․թ․ մարտի 14-ին հրապարակված «Արգել ՀԷԿ»-ի մոտով անցնող կոյուղատարից կեղտաջրերը լցվում են Հրազդան գետը» տեսանյութի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։

Պարզվել է, որ ս․թ․ մարտի 12-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Արգել գյուղի 12-ից 15-րդ փողոցների տարածքում կոյուղու խցանման վերացման աշխատանքներով պայմանավորված «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացել են Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվել են Հրազդան գետ։

Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ ս․թ․ մարտի 14-ին ժամը 18։00-ի սահմաններում փականը փակվել է ու կոյուղաջրերի արտահոսքը դեպի Հրազդան գետ դադարեցվել է։

Նշված արարքը, առանց լիազոր մարմնի կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվության, ենթակա է վարչական պատասխանատվության։

Վարչական վարույթն ընթացքի մեջ է։

ԲԸՏՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031