Factor. Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դատի է տվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Հայցի համար հիմք է հանդիսացել պատգամավորի ֆեյսբուքյան այս գրառումը՝ Հակոբյանի գույքերի և դրամական միջոցների մասին Դատախազության հրապարակումից հետո․
««Ոչ վաղ անցյալում Վահե Հակոբյանը եղել է Սյունիքի մարզպետը, 2018 թվականից հետո էլ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, արմատական ընդդիմադիր: 2020 թվականի պատերազմից հետո օգտվելով երկրում ստեղծված վիճակից՝ փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը: Ներկայումս ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել՝ Վ. Հակոբյանից բռնագանձելու՝ 12 անշարժ և շարժական գույք, 20 միլիոն 778 հազար դոլար, ակտիվներ: Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են: Այսօր էլ հանուն գողացածը պահելու միավորվում են տեղական և ոչ տեղական օլիգարխիաների ներկայացուցիչներ, որոնք, մեծ գումարներ ծախսելով, փորձելու են վերջին ճակատամարտը տալ հայոց պետականության դեմ՝ մի վերջին անգամ հույս փայփայելով, որ կարող են մոլորեցնել կամ խաբել հայ ժողովրդին»,- գրել էր Խաչատրյանը:
Հենց այս գրառումն է նախկին մարզպետը զրպարտություն դիտարկել, ինչի համար դատարանից խնդրում է պարտավորեցնել Արմեն Խաչատրյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ ներկայացված և զրպարտություն հանդիսացող տվյալները:
Բացի հերքման տեքստից, Վահե Հակոբյանը Արմեն Խաչատրյանից պահանջում է նաև 1 մլն դրամ՝ որպես զրպարտության դիմաց վնասի փոխհատուցում։
Կարդացեք նաև
Ռոզա Վարդանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































