Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում MITT ցուցահանդեսի շրջանակում հանդիպումների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

Մարտ 16,2026 15:42 Share

Ավարտվեց MITT 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի շրջանակում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացրեց երկրի զբոսաշրջային ներուժն ու առաջարկները։

Ցուցահանդեսի ընթացքում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը մի շարք հանդիպումներ ունեցավ միջազգային գործընկերների և տեղի ոլորտային ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության և հատուկ նախագծերի վարչության պետ Նիկիտա Կոնդրատևի, վարչության պետի տեղակալ Իգոր Մաքսիմովի, ինչպես նաև Մոսկվայի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Եվգենի Ալեքսանդրովիչ Կոզլովի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, ոլորտում առկա վերջին զարգացումները, ինչպես նաև կարևորվել է երկու երկրների պետական և մասնավոր հատվածների միջև կապերի ընդլայնումը։

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031