Վաշինգտոն – Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի) առաջնորդեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության, Պետդեպարտամենտի և դրան առնչվող ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին (NSRP) ուղղված մի նամակ, որով կոչ է արվում անվտանգության աջակցություն ցուցաբերել Հայաստանին, մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հայերին, ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդներին և Կոնգրեսի կողմից ուժեղ վերահսկողություն իրականացնել տարածաշրջանում ԱՄՆ ներդրումների նկատմամբ։ Նամակը հասցեագրված է ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին (հանրապետական, Ֆլորիդա) և ավագ անդամ Լոիս Ֆրանկելին (դեմոկրատ, Ֆլորիդա):
Նամակով կոչ է արվում հատկացնել ոչ պակաս, քան 20,000,000 դոլար՝ արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) համար և ոչ պակաս, քան 10,000,000 դոլար՝ միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման (IMET) համար՝ Հայաստանի պաշտպանական կարողություններն ամրապնդելու և «Ադրբեջանի անդադար զավթողականությունը, ագրեսիայի ու ուժի կիրառման սպառնալիքները» կանխելու համար։ Թեև ոգևորված լինելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև անվտանգության ոլորտում խորացող կապերից, որոնք ընդգծվեցին փետրվարին փոխնախագահ Վենսի Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում, նամակում առանձնահատուկ կերպով նշվում է, որ անվտանգության ոլորտում զգալիորեն ընդլայնված համագործակցությունը կարևոր է, մասնավորապես՝ հաշվի առնելով մոտ 100 քառակուսի մղոն ինքնիշխան հայկական տարածքի շարունակվող օկուպացիան Ադրբեջանի կողմից։
Մեջբերելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածք լայնածավալ ներխուժումը 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին, որը հանգեցրեց «տարածաշրջանի ողջ բնիկ հայ բնակչության ցեղասպանական էթնիկ զտմանը»՝ 10-ամսյա շրջափակումից հետո, նամակով կոչ է արվում «Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի օգնության» (AEECA) հաշվի շրջանակներում հատկացնել ոչ պակաս, քան 100,000,000 դոլար՝ աջակցելու իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի, ովքեր Հայաստանում շարունակում են բախվել մարդասիրական մարտահրավերների, այդ թվում՝ բնակարանային, զբաղվածության և ֆինանսական հասանելիության հետ կապված խնդիրների։ Նամակում նաև նշվում է, որ Ադրբեջանի կողմից հայերի անվտանգ և ապահով վերադարձը իրենց տներ երաշխավորելու շարունակական մերժումը, որը միջազգային իրավունքի պահանջ է, շարունակում է լուրջ խոչընդոտ մնալ տարածաշրջանում երկարատև խաղաղության համար։
Նամակով պահանջ է դրվում, որպեսզի ԱՄՆ-ի կողմից ռազմական և անվտանգության օգնությունն Ադրբեջանին արգելվի, մինչև նախագահը Կոնգրեսին չհաստատի, որ Ադրբեջանը ակներև քայլեր է ձեռնարկել մնացած բոլոր հայ կալանավորների անվերապահ ազատ արձակման, ինքնիշխան հայկական տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ու քաղաքացիական գույքի պաշտպանության և բռնի տեղահանված հայերին իրենց տները վերադառնալու հիմնարար իրավունքի ճանաչամ ուղղություններով։ Այնտեղ նաև կոչ է արվում Պետդեպարտամենտին և Ֆինանսների նախարարությանը զեկուցել մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ «Գլոբալ Մագնիտսկու ակտի» պատժամիջոցների կիրառելիության մասին։
Կարդացեք նաև
2025թ.-ի օգոստոսի 8-ին ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) վերաբերյալ և միաժամանակ ճանաչելով TRIPP-ը որպես Հայաստանում ԱՄՆ-ի ավելի մեծ ներդրումների ու ներգրավվածության հնարավոր քայլ, նամակով պահանջվում է, որպեսզի Պետդեպարտամենտը և Առևտրի դեպարտամենտը Կոնգրեսին զեկուցեն TRIPP-ում նախատեսվող արտասահմանյան ուղղակի ներդրումների, ԱՄՆ տեխնիկական աջակցության, տնտեսական ազդեցության, անվտանգության երաշխիքների և Ադրբեջանի կողմից բռնազավթված շրջաններում գործող ԱՄՆ-ում հիմնված սուբյեկտների գործունեությանը։
«Համագումարը ողջունում է կոնգրեսական Փալոնին և Հայկական հարցերով հանձնախմբին՝ իրենց անսասան առաջնորդության համար»,- հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Սկսած Հայաստանի անվտանգության հարցերին և պատանդների անհապաղ ազատ արձակմանն անդրադառնալուց մինչև արցախահայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Ադրբեջանին թշնամական գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու կոչերը՝ այս նամակը հստակ և միանշանակ ուղերձ է այն մասին, որ Կոնգրեսը չի անտեսի այս հարցը»։
Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ՝ կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերից (դեմոկրատ, Նյու Ջերսի), կոնգրեսական Բրեդ Շերմանից (դեմոկրատ, Կալիֆոռնիա) և կոնգրեսական Դեյվիդ Վալադեոյից (հանրապետական, Կալիֆոռնիա), համաստորագրողների թվում էին հետևյալ կոնգրեսականները․ Նանեթ Բարագան (դեմոկրատ, Կալիֆորնիա), Սալուդ Կարբախալ (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջուդի Չու (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջիմ Կոստա (դեմոկրատ, Կալիֆորնիա), Լորա Ֆրիդման (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջարեդ Հաֆման (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Սիդնի Կամլագեր-Դավ (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Թեդ Լիու (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվ Մին (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քևին Մալին (դեմոկրատ, Կալիֆորնիա), Լուս Ռիվաս (դեմոկրատ, Կալիֆորնիա), Էրիկ Սվալուել (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջոն Լարսոն (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), պատվիրակ Էլեոնոր Հոլմս Նորթոն (դեմոկրատ, Կոլումբիայի շրջան), Դերեն Սոտո (դեմոկրատ, Ֆլորիդա), Նիկի Բուդզինսկի (դեմոկրատ, Իլինոյս), Դենի Դևիս (դեմոկրատ, Իլինոյս), Ջոնաթան Ջեքսոն (դեմոկրատ, Իլինոյս), Ռաջա Կրիշնամուրթի (դեմոկրատ, Իլինոյս), Ջեն Շաքաուսկին (դեմոկրատ, Իլինոյս), Բրեդ Շնայդեր (դեմոկրատ, Իլինոյս), Ջեյք Օշինքլոս (դեմոկրատ, Մասաչուսեթս), Սթիվեն Լինչ (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջիմ ՄաքԳավերն (դեմոկրատ, Մասաչուսեթս), Լորի Տրահան (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջեյմի Ռասկին (դեմոկրատ, Մերիլենդ), Չելի Փինգրի (դեմոկրատ, Մեյն), Վալերի Ֆուշի (դեմոկրատ, Հյուսիսային Կարոլինա), Քրիս Պապաս (դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Ջոշ Գոթհայմեր (դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռոբ Մենենդես (դեմոկրատ, Նյու Ջերսի), Սթիվեն Հորսֆորդ (դեմոկրատ, Նևադա), Դինա Թայթուս (դեմոկրատ, Նևադա), Ջորջ Լաթիմեր (դեմոկրատ, Նյու Յորք), Նիքոլա Մալիոտակիս (հանրապետական, Նյու Յորք), Թոմ Սուոզզի (դեմոկրատ, Նյու Յորք), Փոլ Տոնկո (դեմոկրատ, Նյու Յորք), Նիդիա Վելասկես (դեմոկրատ, Նյու Յորք), Ջոյս Բիթի (դեմոկրատ, Օհայո), Գեյբ Ամո (դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Սեթ Մեգազիզան (դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ջասմին Քրոքեթ (դեմոկրատ, Տեխաս) և Դոն Բեյեր (դեմոկրատ, Վիրջինիա)։
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
Ամերիկայի հայկական համագումար


















































