Լրահոս
Օրվա լրահոսը

Viva-ի աջակցությամբ արցախցի 30 կին մասնագիտացվել է

Մարտ 16,2026 14:51 Share

«Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամը հավաստագրեր է տրամադրել ծրագրի շահառուներին

 Հաշվապահների պատրաստման՝ Viva-ի աջակցությամբ իրականացված անվճար ծրագիրը ցանկալի արդյունք է տվել: Կրթական և զբաղվածության տարբեր կարգավիճակ ունեցող արցախցի 30 կին պահանջված մասնագետ լինելու իրական հնարավորություն է ստացել: Սեղմ ժամկետներում՝ 105 ժամ դասընթացի շրջանակում, պատրաստվել են աշխատաշուկայի ժամանակակից պայմաններին բավարարող հաշվապահներ և ֆինանսական ոլորտի մասնագետներ: Ոմանց համար հաշվապահությունն առաջին մասնագիտությունն է դարձել, ոմանք կատարելագործել են արդեն ունեցած բազային գիտելիքները, մյուսները հումանիտար գիտելիքներ պահանջող մասնագիտությունը կտրուկ փոխարինել են տնտեսագիտականով: Ծրագրի ավարտին հավաստագրեր ստացած կանայք գոհ են արդյունքից և վստահ՝ աշխատաշուկայում որակավորված մասնագետ լինելու հարցում:

Ծրագիրն իրականացրել է հաշվապահության, կառավարման և բիզնեսի ոլորտներում մասնագիտական ուսուցման հաջողված փորձ ունեցող «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնը» (ՀՈՒՄԿ): Ծրագրի ավարտին իրականացված հետազոտության արդյունքները խոսուն են. ամեն ինչ նորից սկսելու համարձակությունը և արդյունքի հասնելու վճռականությունը հնարավորությունների բացահայտման իրական ճանապարհ են դարձել: Կյանքի նոր իրավիճակում հայտնված, գործազուրկ դարձած, աշխատանք և բիզնես կորցրած արցախցի կանանց մոտիվացրել է կարճ ժամկետներում մասնագիտանալու և աշխատաշուկայում պահանջված լինելու հեռանկարը:

«Շատ կարևոր էր Viva-ի աջակցությունն այս ծրագրի իրականացման հարցում: Մենք փորձել ենք ամեն ինչ անել, որ այս կանայք ոչ միայն լավ մասնագետներ դառնան, այլև կարողանան ճկուն կերպով հարմարվել շուկայի պահանջներին: Օրինակ՝ ինչպես փնտրել աշխատանք, ինչպես խոսել գործատուի հետ: Փորձել ենք սովորեցնել այսպես ասած փափուկ հմտություններ, որովհետև առանց դրանց, միայն մասնագիտական գիտելիքներով, շատ դժվար է աշխատանք գտնել: Կարծում եմ՝ մեզ դա հաջողվել է: Մենք իրականացրել ենք փոքրիկ հետազոտություն և արդյունքում պարզել, որ ծրագրի մասնակիցների 57 տոկոսն ունի աշխատանք, որոնցից 43 տոկոսն աշխատում է մասնագիտությամբ», – ասել է կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանը:

Ամփոփելով ծրագրի արդյունքները՝ ավելի քան քսան տարվա փորձ ունեցող գործընկեր կազմակերպությունները՝ Viva-ն և «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» կրթական հիմնադրամը (ՀՈՒՄԿ), արձանագրել են. ծրագիրը թույլ է տվել լուծել մշտական եկամտի աղբյուր ունենալու, ապագայի նկատմամբ անորոշության զգացումը հաղթահարելու և սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու հարցերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031