Լրահոս
Օրվա լրահոսը

Տաշիրի մայր եկեղեցու կառուցման մեկնարկը Սամվել և Կարեն Կարապետյանները տվեցին հեռավոր 90-ականներին

Մարտ 16,2026 22:30 Share

Նորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներին։

1995 թվականի ամռանը եկեղեցու հիմնարկեքի օրհնության կարգը կատարեց Ամենայն հայոց Հայրապետ Գարեգին Առաջինը։ Տաշիրի Սուրբ Սարգիս եկեղեցին օծվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ 2000 թվականի աշնանը։

5 տարի տևած բարդ և ծավալուն շինարարությունն առաջին հերթին ժողովրդի հավատի ու Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր արժեքների վերականգնում էր։

Ու պատահական չէ, որ այսօր էլ ազգային բարերարը եկեղեցու կողքին է ու անազատության մեջ հենց եկեղեցուն սատարելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031