Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները 2025թ. հուլիսի 11-ին Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմում էին մուտքագրել՝ «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների մի շարք դրույթներ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: 2026թ. մարտի 12-ին ՍԴ-ն որոշեց, որ օրենքների կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Ներկայացնում ենք գործի մանրամասները ու ՍԴ-ի որոշման հիմնավորումները:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները ՍԴ էին դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շուրջ ծավալված գործընթացներից հետո: Հայաստանյայց առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո իրավապահները ձերբակալեցին, այնուհետև կալանավորեցին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանին:
Դրան հաջորդեցին մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունները, որպեսզի դյուրացվի ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելն ու ընկերության կառավարումը պետությանը փոխանցելը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2025 թ․ նոյեմբերի 13-ին հրավիրված նիստում քննարկել է ՀԷՑ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը՝ այն ուժը կորցրած ճանաչելու միջոցով։ Հանձնաժողովը, որպես լիցենզիայից զրկելու հիմք, նշել է ՀԷՑ-ի կողմից թերգրանցումները, հավելագրումները, ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման, ցանցային և շուկայի կանոնների և այլ խախտումները։
Կարդացեք նաև
«Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրավասու է իր սահմանած կարգով էներգետիկայի բնագավառում իրականացնել լիցենզավորում՝ տրամադրել լիցենզիաներ, երկարաձգել դրանց գործողության ժամկետները, վերաձևակերպել, կասեցնել և դադարեցնել դրանց գործողությունը, ինչպես նաև սահմանել լիցենզիաների պայմանները, վերահսկել դրանց կատարումը և կիրառել պատասխանատվության միջոցներ: Նշված դրույթը փոփոխվել է 2021թ. նոյեմբերի 18-ին:
ՍԴ դիմած պատգամավորները գտնում են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է լիազորություն՝ ուղղակիորեն դադարեցնել լիցենզիան՝ առանց դատարան դիմելու: Նրանց դիտարկմամբ՝ դատական կարգի նման շրջանցումը դատական կարգով սեփականությունից զրկել սահմանադրական պահանջի խախտում է:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































