Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ ընտրությունների ժամանակ ժողովրդավարությունը պաշտպանելու համար

Մարտ 16,2026 23:53 Share

Եվրամիությունը «հիբրիդային արագ արձագանքման խումբ» կուղարկի Հայաստան՝ երկրի ընտրություններից առաջ սպառնալիքներին հակազդելուն օգնելու համար. հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, որի խոսքերը մեջբերել է նրա ղեկավարած գերատեսչությունը։

«Որքան երկիրը մերձենում է Եվրոպական միությանը, այնքան ավելի հավանական է, որ այն կդառնա արտաքին միջամտության թիրախ: Մենք դա տեսանք Վրաստանում և ձախողեցինք պայքարը: Մենք դա տեսնում ենք Ուկրաինայում ավելի քան 10 տարի: Եվ մենք դա տեսանք Մոլդովայում անցյալ տարի, որտեղ Մոլդովայի իշխանությունների հետ աշխատելով՝ մենք հաղթեցինք: Ռուսական ֆինանսական աջակցությունը պրո-ռուսական ձայներին կազմում էր Մոլդովայի ՀՆԱ-ի մոտ 2-3%-ը, 200-300 միլիոն եվրո: Բայց Ռուսաստանի միջամտությունը չաշխատեց, որովհետև մենք միասին պայքարեցինք»,- հայտարարել է Կայա Կալլասը։

Նա նաև շեշտել է, թե Մոլդովայում ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունները շատ ակտիվ են եղել, խստացրել են ընտրակաշառքի պատիժը, աշխատել են հետախուզական ծառայությունների հետ՝ բացահայտելու միջամտությունը: Իսկ այդ ամենում, ըստ եվրոպացի դիվանագետի, Եվրամիության փորձագիտական խումբը էական դերակատարություն է ունեցել:

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարել է. «Մոլդովայում իրենց ձախողված փորձից հետո, Ռուսաստանը սկսել է թիրախավորել Հայաստանը՝ սպասվող ընտրություններին ընդառաջ՝ կիրառելով նույն մեթոդները: Միայն թե այս անգամ նրանք շատ ավելի վաղ են սկսել՝ մեկ տարի առաջ: Մենք դա տեսնում ենք նաև Մոնտենեգրոյում, որը ձգտում է միանալ Եվրամիությանը 2028-ին: Իսկ ի՞նչ կարող են անել երկրները… կարող են հետաքննել, քրեականացնել և քրեական հետապնդման ենթարկել օտարերկրյա միջամտության տարրերը, դա կարող է լինել քվեներ գնելը, ինֆորմացիոն մանիպուլյացիան և դա ներկայացնել իր քաղաքացիներին: Եվրամիությունը միշտ կաջակցի իր ընկերներին այս պայքարում: Օրինակ, Հայաստանի խնդրանքով՝ մենք հիբրիդային արագ արձագանքման թիմեր կտեղակայենք ապրիլին՝ հունիսյան ընտրություններից առաջ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ինչ մաղթեմ “հոգատար” ԵՄ-ին, թող նիկոլի հաստատած ժողովրդավարությունը տարածվի ամբողջ ԵՄ-ի վրա, թող Եվրոպայի բոլոր քաղաքական ակտիվիստներին լցնեն բանտերը, հալածեն կրոնական աստիճանավորներին ու նրանց կալանավորեն, Հռոմի Պապին անուն ազգանունով դիմեն, հավատացյալներին կոչ անեն հրաժարվեն ավանդական կաթոլիկությունից և դրա փոխարեն պետականորեն պաշտպանված նոր աղանդներ ընդունեն (նիկոլի աղանդը հարմար է, փորձված է, պատարագների տեքստերն էլ խմբագրված)։
    Մի խոսքով, ցանկանում եմ ԵՄ-ին, որ մեզ տանջող ցավը իրենց էլ պատի և մի քանի տարի հետո էլ նիկոլն իր արագ արձագանքման խմբերով գնա Եվրոպայում “ժողովրդավարություն” պաշտպանի։ ԵՄ-ն արժանի է, որ իր ցանած սերմերի բերքը Եվրոպայում էլ ուտեն։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031