«Ազատություն». Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ «խորը մտահոգություն» են հայտնել «Լիբանանում բռնության սրման կապակցությամբ»:
««Հեզբոլայի» հարձակումները Իսրայելի և քաղաքացիական անձանց վրա պետք է դադարեցվեն, և նրանք պետք է զինաթափվեն: Մենք դատապարտում ենք «Հեզբոլայի» որոշումը՝ միանալ Իրանին ռազմական գործողություններում, ինչն էլ ավելի է վտանգում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Իսրայելի լայնածավալ ցամաքային հարձակումը կործանարար հումանիտար հետևանքներ կունենա և կարող է երկարատև հակամարտության հանգեցնել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































