Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ «պետական դավաճանության» մեղադրանքն այնքան հիմնազուրկ է եղել, որ դատարանը բավականին մեղմացրել է խափանման միջոցը, հակառակ դեպքում՝ նա կլիներ բանտում. «Հրապարակ»

Մարտ 17,2026 10:44 Share

Գրել էինք, որ մեր արխիվից ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում բնակված ադրբեջանցիների քանակի, տեղաբաշխման մասին, որոնք ծառայեցվելու են իրենց շահերին:

Նախաքննությունը տեւել է մեկ տարի եւ արդեն ավարտվել, վարույթն ուղարկվել է դատախազին՝ հաստատման։ Այս քրեական գործում, բացի Սոնյա Միրզոյանից, մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Անահիտ Քոչարյանը, որին ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Ազգային արխիվի փաստաթղթերի թվայնացման եւ էլեկտրոնային շտեմարանի վարման բաժնի պետի պաշտոնը, իր ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական եւ ծառայողական շահերին, իր ծառայողական պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչն էլ վնաս է հասցրել կազմակերպության շահերին։

Նախաքննության ընթացքում, մեր տեղեկություններով, փոխվել է Սոնյա Միրզոյանի խափանման միջոցը․ դատարանը նրա տնային կալանքը փոխել է վարչական հսկողությամբ, ինչն ավելի մեղմ խափանման միջոց է, իսկ Անահիտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։ Ստացվում է, որ «պետական դավաճանության» մեջ մեղադրվող տիկնոջ մեղադրանքն այնքան հիմնազուրկ է եղել, որ դատարանը բավականին մեղմացրել է խափանման միջոցը, հակառակ դեպքում՝ նա կլիներ բանտում, ինչպես մյուս նմանատիպ քրեական գործերի դեպքում է։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031